Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրասենյակի մենեջեր/տնօրենի օգնական

Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
16.08.2026

Նկարագրություն

<< Հիտեքս Պլաստիկ>> ՓԲ ընկերությունը փնտրում է Office manager-ի:

Պարտականություններ

  • Կազմակերպել ընկերության թղթային և էլեկտրոնային նամակագրությունը
  • Կարևոր հանդիպումների պլանավորում և կազմակերպում
  • Գործուղումների կազմակերպում
  • Համակարգել և կազմակերպել հանդիպումների, կոնֆերանսների սենյակի ժամանակացույցը
  • Պատասխանել և համապատասխան կերպող ուղորդել ընկերության մուտքային զանգերը
  • Կազմակերպել գրասենյակային պարագաների,մաքրության միջողցների պատվերները
  • Փաստաթղթերի թարգմանություն ըստ անհրաժեշտության
  • Report-ներ ներկայացնել համապատասխան հանդիպումների ավարտից հետո
  • Կատարել հաստիքից բխող այլ հանձնարարություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն;
  • Աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ հարակից ոլորտում;
  • Բազմաթիվ հանձնարարություններից առաջնահերթության դասակարգման հմտություններ
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ;
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Microsoft Office (Word, Excel, PowerPoint) փաթեթի իմացություն;
  • Օտար լեզուներով հաղորդակցվելու և նամակագրություն վարելու ունակություն;
  • Հայերեն,ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն (գրավոր և բանավոր):

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկ.-ուրբաթ 10:00-17:00-ն:

Աշխատավարձը՝ 200 000 ՀՀ դրամ:

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ-ն այն ընկերությունն է, որն արտադրում է պլաստիկ շշերի նախակաղապարներ, որոնք պատրաստված են պոլիէթիլենտերֆտալատի (ՊԷՏ ) խեժից: Ընկերությունն արդեն 20 տարի է, ինչ կազմակերպում է բիզնեսը ` ստեղծելով հեղինակություն արտադրանքի որակի, հաճախորդների սպասարկման և տեխնիկական փորձարարության բնագավառներում : 1997 թ. ընկերությունը սկսել է պլաստիկ շշերի համար ՊԷՏ նախակաղապարներ արտադրել արագորեն ապահովելով գերիշխող դիրք Հայաստանի շուկայում և հարևան երկրներում: Այսօր Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ-ն ՊԷՏ նախակաղապարների շուկայի առաջատարն է, որն ապահովում է հայկական շուկայի շուրջ 65% -ը և արտահանում է իր ապրանքը Ռուսաստան, Իրան և Վրաստան:

Բարձրորակ ՊԷՏ նախակաղապարների համապատասխանեցված առաքումը ծանրաբեռնված գրաֆիկի պայմաններում թույլ է տվել, որ ընկերությունը տարածաշրջանում խոշոր ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների հետ զգալի բիզնես ունենա: Հիտեքս Պլաստիկ-ը 2005 թվականից ապահովել է Coca-Cola Armenia, Pepsi Cola Armenia, Coca-Cola Georgia, Pepsi Cola Georgia, Բորժոմի և այլ խոշոր ալկոհոլային և ոչ ալկոհոլային, հանքային ջրեր արտադրող ընկերությունների հետ երկարաժամկետ մատակարարումը: Հիտեքս Պլաստիկի արտադրողական հզորությունը տարեկան 500 մլն է: Ընկերությունը կարևորում է իր հեղինակությունը, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդիսանում է ՊԷՏ- ի առաջատար արտադրող: Այս հեղինակությունը ձեռք է բերվում արտադրանքի որակը, մրցունակ գնագոյացումը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակի վրա պահելով:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում