Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրասենյակի մենեջեր

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
25.09.2026

Նկարագրություն

«Էֆֆեկտ Գրուպ - Շեն» ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և կազմակերպված գրասենյակի մենեջերի, ով կմիանա մեր թիմին և կաջակցի գրասենյակի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Պարտականություններ

  • Կատարել տնտեսական և գրասենյակային պարագաների պատվերներ և վերահսկում
  • Կազմակերպել մաքրուհիների անձնակազմի աշխատանքը
  • Կանոնավոր ստուգել տարածքների մաքրության վիճակը՝ բոլոր հատվածներում համապատասխան մաքրությունն ապահովելու համար
  • Վերահսկել տեխնիկայի պահպանությունն ու շահագործումը
  • Կազմակերպել անհրաժեշտ վերանորոգման և փոխարինման աշխատանքները
  • Մասնակցել ընկերության կողմից անցկացվող միջոցառումների կազմակերպմանը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային գիտելիքներ (Excel և Word), Bitrix (ցանկալի)
  • Ղեկավարման և առաջնորդության հմտություն
  • Խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու ունակություն
  • Կազմակերպչական հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Թիմում աշխատելու պատրաստակամություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից- ուրբաթ՝ 9:00-17:30, շաբաթ՝ 10:00-15:00։

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 98 777287

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում