Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրասենյակի մենեջեր

"Ապաչի Գրուպ" ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
16.07.2026

Նկարագրություն

Ապահովել ընկերության գրասենյակային գործունեության անխափան կազմակերպումը, վարչական գործընթացների արդյունավետ կառավարումը, փաստաթղթաշրջանառության վերահսկումը և աշխատակիցների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովումը։

Պարտականություններ

  • Գրասենյակային գործունեության կառավարում
  • Փաստաթղթաշրջանառության կառավարում
  • Կոմունիկացիաների կազմակերպում
  • Գնումների և մատակարարումների աջակցություն
  • Աշխատակազմի վարչական աջակցություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ կառավարման, բիզնեսի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում։
  • Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ վարչական կամ գրասենյակային կառավարման ոլորտում։
  • MS Office (Word, Excel, PowerPoint) ծրագրերի լավ իմացություն։
  • Գերազանց հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։
  • Ժամանակի կառավարման կարողություն։
  • Բազմաթիվ առաջադրանքների միաժամանակյա կառավարում։
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, աշխատանքային ժամը՝ 09:00-ից մինչև 18:00,

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, ք. Աբովյան
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
095771771

Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում