Գրասենյակի մաքրուհի
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
Հրավիրում ենք աշխատանքի պատասխանատու և բարեխիղճ մաքրուհու՝ գրասենյակային տարածքի մաքրությունն ապահովելու համար։
Պարտականություններ
- Գրասենյակային տարածքների ամենօրյա մաքրություն
- Աշխատասենյակների, միջանցքների և սանհանգույցների մաքրության ապահովում
- Սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Մաքրասիրություն և կարգապահություն
- Բարեհամբույր և ազնիվ վերաբերմունք
Հավելյալ նշումներ
Աշխատավայրը՝ Շիրակի 2/5, Չարբախի մետրոյի մոտ,
Աշխատանքային գրաֆիկ՝ 08:30-16:30, երկուշաբթի-ուրբաթ, շաբաթ օրը՝ հերթափոխով:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: