
Գրասենյակի մաքրուհի
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
ՇԵՆ (Էֆֆեկտ Գրուպ) ընկերությունն աշխատանքի է հրավիրում մաքրուհու՝ գրասենյակում աշխատելու համար:
Պարտականություններ
- Գրասենյակի ամբողջ տարածքի մաքրության ապահովում,
- Անհրաժեշտ պարագաների առկայության ապահովում։
Պահանջներ
- Փորձը ցանկալի է,
- Պարտաճանաչություն և պատասխանատվություն,
- Մաքրասիրություն։
Հավելյալ նշումներ
Գրասենյակը գտնվում է Շիրակի 2/5 հասցեում, Չարբախի մետրոյի հարևանությամբ:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 08:30-16:30, շաբաթ օրը՝ հերթափոխով:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: