Գրասենյակի ադմինիստրատոր
ՊՐՈՅԵԿՏ ԳՐՈՒՊ
Նկարագրություն
Project Realty անշարժ գույքի գործակալությունը փնտրում է պատասխանատու և բարեհամբույր ադմինիստրատորի՝ դառնալու մեր թիմի կարևոր մասնիկը։
Այս պաշտոնում դուք կլինեք հաճախորդների առաջին ծանոթությունը մեր ընկերության հետ և կօգնեք, որ գրասենյակի ամենօրյա աշխատանքն ընթանա կազմակերպված ու սահուն։
Ի՞նչ ենք առաջարկում․
-
Ֆիքսված աշխատավարձ՝ 200․000 դրամ։ Համապատասխան փորձի դեպքում պատրաստ ենք քննարկել ավելի բարձր վարձատրություն։
-
Բարձր տոկոսային վարձատրություն գործարքներից։ Պայմանները մանրամասն կներկայացնենք հարցազրույցի ընթացքում։
-
Անշարժ գույքի ոլորտը ներսից ճանաչելու հնարավորություն
-
Մասնագիտական զարգացման և առաջխաղացման հեռանկար զարգացող ընկերությունում։
-
Ժամանակակից, հարմարավետ գրասենյակ և ընկերական թիմ, որտեղ կարևորում ենք հարգալից շփումն ու պատասխանատու աշխատանքը։
Ինչո՞վ եք զբաղվելու․
-
Դիմավորելու եք հաճախորդներին և ապահովելու բարեհամբույր ու պրոֆեսիոնալ սպասարկում։
-
Պատասխանելու եք հեռախոսազանգերին ու մուտքային հաղորդագրություններին՝ հարցումները փոխանցելով համապատասխան աշխատակցին։
-
Պատրաստելու, համակարգելու և արխիվացնելու եք փաստաթղթերը։
-
Կազմակերպելու եք գրասենյակային փաստաթղթաշրջանառությունը և աջակցելու թիմի ամենօրյա աշխատանքին։
Մենք ուրախ կլինենք ծանոթանալ ձեզ հետ, եթե դուք՝
-
Կազմակերպված եք, ճշտապահ և ուշադիր մանրուքների նկատմամբ։
-
Սիրում եք մարդկանց հետ շփվել և կարողանում եք հաղորդակցվել հստակ ու բարեհամբույր։
-
Պատասխանատվությամբ եք մոտենում հանձնարարություններին և հետևում դրանց ավարտին։
-
Գերազանց տիրապետում եք հայերենին և լավ՝ ռուսերենին։ Անգլերենի իմացությունը կլինի առավելություն։
- Կարողանում եք աշխատել MS Word և Excel ծրագրերով։
Մեր Հացեն՝ ք․Երևան, Մաշտոցի պողոտա 29շ․
Եթե այս աշխատանքը համապատասխանում է ձեր հետաքրքրություններին, սիրով կծանոթանանք ձեզ հետ։
ՊՐՈՅԵԿՏ անշարժ գույքի գործակալությունը սիրով աշխատանքի է հրավիրում անշարժ գույքի գործակալների՝ անշարժ գույքի վաճառքով/վարձակալությամբ զբաղվելու համար: Լինելով շուկայում կայուն դիրք ունեցող ընկերություն և ունենալով տվյալների լայն բազա, մեր կազմակերպությունը փնտրում է հավասարակշռված և պարտաճանաչ մասնագետների՝ մեր թիմը համալրելու համար:
Աշխատանքային փորձը ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ։
Աշխատավարձը գործարքային ՝ ԲԱՐՁՐ։
Պարտականություններ
_Անշարժ Գույքի ցուցադրություն
_Անշարժ գույքի շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
_Սեփականատերերի և հաճախորդների հետ կապի մշտական պահպանում
_Բանակցությունների վարում
_Անշարժ գույքի հետ կապված տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում
Անհրաժեշտ որակավորումներ
_Անհրաժեշտ հմտություններ
_Հայերեն, ռուսերենի իմացություն (անգլերենը կդիտվի որպես առավելություն)
_Կիրթ և հստակ խոսք
_Ներկայանալի տեսք
_Կազմակերպչական, ինչպես նաև բանակցություններ վարելու հմտություններ
_Ճշտապահություն, ժամանակի ճիշտ կառավարում