Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրասենյակային վաճառքի մասնագետ

AREX Co

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Նոր հաճախորդների ներգրավում, առկա և նոր գրանցված գործընկերների հետ դրական գործարար հարաբերությունների պահպանում։

Պարտականություններ

  • Զանգերի միջոցով առկա, նոր և պոտենցիալ գործընկերներին մատուցվող ծառայությունների հմտորեն ներկայացում,
  • Դրական գործարար հարաբերությունների ստեղծում, զարգացում և պահպանում,
  • Նոր հաճախորդների ներգրավում, վաճառքի ծավալների ընդլայնում,
  • Գնառաջարկների ներկայացում,
  • Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում,
  • Շուկայի մշտադիտարկում, համեմատական վերլուծությունների իրականացում, պահանջարկի բացահայտում,
  • Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 1 տարվա վաճառքի և հաճախորդների սպասարկման աշխատանքային փորձ,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր),
  • Գրագետ խոսք, արագ կողմնորոշում,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • MS Office փաթեթի իմացություն։

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044500221

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում