Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրասենյակային տարածքների վարձակալության թիմի ղեկավար

Կալիբրի Գրուպ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000-4,000,000
Դրույք` Լրիվ դրույք, Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
20.06.2025

Նկարագրություն

<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ: Վաճառել ենք շուրջ $20,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:

Մենք փնտրում ենք փորձառու գրասենյակային տարածքների վարձակալության թիմի ղեկավարի, ով կկարողանա արդյունավետորեն կազմակերպել բաժնի գործունեությունը, կառավարել տարածքների վարձակալման գործընթացը՝ ապահովելով վարձակալների գոհունակությունը։ Դերը պահանջում է հստակ կազմակերպչական հմտություններ, հաղորդակցման բարձր մակարդակ և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն

Պարտականություններ

  • Վարձակալության բաժնի ռազմավարության մշակում ըստ ընկերության նպատակների,
  • Թիմի ղեկավարման և առաջնորդման գործառույթներ,
  • Տարածքների վարձակալության բոլոր գործընթացների հետևում,
  • Նոր աշխատակիցների ներգրավում և ուսուցում,
  • Նոր հաճախորդների ներգրավում,
  • Ծառայությունների ներկայացում,
  • Տարածքների ցուցադրությունների կազմակերպում,
  • Բանակցությունների վարում,
  • Անշարժ գույքի գնահատում,
  • Գործարքի նախապատրաստում և փակում։

Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք ՝

  • Ունեք փորձ անշարժ գույքի ոլորտում ՝ մասնավորապես գրասենյակային տարածքների վարձակալության մեջ,
  • Ունեք ղեկավարի փորձ և կարող եք արդյունավետ ձևով կառավարել թիմ, ներշնչել, ուղղորդել և արդյունքներ ապահովել,
  • Սիրում եք շփվել մարդկանց հետ և հեշտությամբ կարողանում եք ստեղծել վստահելի հարաբերություններ,
  • Ունեք զարգացած հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Ունեք գրագետ, գեղեցիկ բանավոր և գրավոր խոսք,
  • Ունակ եք արագ կողմնորոշվել և խնդիրներ լուծել,
  • Պատասխանատու եք, նախաձեռնող և հակված վերջնական արդյունքին,
  • Սիրում եք զարգանալ, սովորել և բաց եք նոր գիտելիքների ու մարտահրավերների առաջ,
  • Ունեք համակարգչային գիտելիքներ,
  • Տիրապետում եք անգլերենին և ռուսերենին։

Աշխատանքային պայմաններ

  • Գրաֆիկ՝ ամբողջ դրույք, ճկուն գրաֆիկ,
  • Վարձատրությունը՝ գործարքային սեփական գործարքներից և թիմի արդյունքից,
  • Գրասենյակը գտնվում է կենտրոնում ՝ Իսահակյան 8 հասցեում։

Բոնուսներ

  • Թրեյնինգներ, ուսուցման համակարգ,
  • Հարմարավետ գրասենյակ կենտրոնում,
  • Բարեկեցիկ և հարմարավետ աշխատանքային միջավայր,
  • Զարգացող և արդյունքին հիմնված ընկերություն,
  • Ամսեկան և եռամսյակային պարգևատրումներ։

Եթե դուք կարդացել եք հայտարարությունը մինչև վերջ և կարծում եք, որ տվյալ աշխատանքը համապատասխանում է ձեզ, ապա ուղարկեք ձեր ինքնակենսագրականը։

Ընկերության մասին
address
Հասցե
Իսահակյան փողոց 8
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
044095775

Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։

Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։

Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։

Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Stock units
Ընկերության բաժնետոմսեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում