Գրասենյակային բանվոր
Ucom
Նկարագրություն
Ucom-ում փնտրում ենք տարաբանվորի գրասենյակում իրականացվող գույքի և ապրանքների տեղաշարժի հետ կապված աշխատանքներ իրականացնելու համար:
Հիմնական պարտականություններ
- Բեռնաթափել ստացված գույքը և ապրանքները, ստուգել, զննել, պիտակավորել և պահեստավորել համապատասխան վայրում,
- Իրականացնել գույքի տեղաշարժ Ընկերության գրասենյակի տարածքում,
- Իրականացնել ապրանքների պահեստից ընդունում և տեղավորում,
- Դեպի ՎՍԿ-ներ ապրանքների առաքում՝ վարորդի ուղեկցությամբ,
- Ցուցաբերել Ընկերության տարբեր ստորաբաժանումներին աջակցության` ըստ անհրաժեշտության,
- Խնամքով վերաբերվել Ընկերությանը պատկանող շարժական և անշարժ գույքին,
- Աշխատանքները կատարել պատշաճ որակով և սահմանված ժամկետների պահպանմամբ։
Պահանջվող որակավորումներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Կազմակերպվածություն և կարգապահություն,
- Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն,
- Հոգատարություն կազմակերպության գույքի հանդեպ։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։