Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրասենյակային աշխատակից (ուհի)

Clever Logistics & Transport LLC

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
12.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ ՍՊԸ-ն համալրում է իր թիմը ակտիվ, երիտասարդ էնտուզիաստներով:

Մենք 0-ից սովորեցնում ենք, եթե Դուք համապատասխանում եք ներքոնշյալ պահանջներին։

Ընկերության գործունեությունը Եվրոպայի և Ասիայի ուղղությամբ սեփական ծառայությունների մատուցումն է և Ամերիկայի դաբլ բրոքինգի գործունեության հետ առընչություն չունի։

Աշխատավարձը՝ աճող և մրցակցային + բոնուսային համակարգ։

Պարտականություններ

  • Լոգիստիկ բոլոր գործառույթների կազմակերպում և վերահսկում,
  • Շուկայի անըդհատ ուսումնասիրություն և թիրախային ընկերությունների հայտնաբերում,
  • Համագործակցող ընկերությունների հետ կապի ստեղծում, պահպանում, բանակցությունների վարում, պատվերների ստացում,
  • Բեռների բեռնափոխադրման գործընթացների կազմակերպում,
  • Նամակագրություն և հեռախոսային կապի հաստատում գործընկեր կազմակերպությունների հետ,
  • Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
  • Ընկերության արդյունավետ գործունեությանն ուղղված այլ գործառույթների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
  • Տրամաբանություն, ճարպկություն,արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office և Internet,
  • Մաթեմատիկական տարրական գիտելիքներ և տրամաբանություն,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Ցանկալի է որոշակիորեն ծանոթ լինել մարքեթինգին և գործիքներին,
  • Հաճախարդներին սպասարկելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00-19։00։

Աշխատանքը մշտական է։

Ընկերության մասին
address
Հասցե
Գյուլբենկյան 43
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
0037410223177

«Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին: Ըստ «Խելամիտ Լոգիստիկա և Բեռնափոխադրում» անվանման բովանդակության՝ ընկերությունը կառուցել է իր ռազմավարությունը, և ընտրել իր գործունեության սկզբունքները: Կազմակերպության ռազմավարությունն է՝ բեռի բեռնափոխադրման ժամանակ լոգիստիկական նորարարական լուծումների համադրումը բերնափոխադրման տրանսպորտային տարբեր միջոցների, ճանապարհների և ձևերի հետ` ողջ բեռնափոխադրման ընթացքում: Արդյունքում մենք կարողանում ենք ստանալ այնպիսի որակ, որը գոհացնում է մեր պատվիրատուներին: Մեր ընկերությունն առաջարկում է ցամաքային, ծովային, օդային, երկաթուղային, վտանգավոր, ոչ ստանդարտ չափերի նեգաբարիտ, ջերմային ռեժիմ պահանջող բեռների տեղափոխում: 1. Մեր հիմնական և ամենաուժեղ կողմը հավաքական և ամբողջական բեռների տեղափոխումն է Եվրոպայի բոլոր երկրներից մինչև Վրաստան և Հայաստան: Մենք կարող ենք ապահովել շուկայում լավագույն գները և լավագույն որակը: 2. Երկրորդ ամենամրցունակ կողմը ամբողջական և հավաքական բեռների տեղափոխումն է Ասիական բոլոր երկրներից դեպի Հայաստան և Վրաստան: 3. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Եվրասիական մաքսային միության բոլոր երկրներից դեպի Հայաստան: 4. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Հայաստանից և Վրաստանից դեպի Եվրոպա:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում