Graphic Designer
Grain Alco
Մենք փնտրում ենք փորձառու և ստեղծագործ Graphic Designer, ով կմիանա ընկերության մարքեթինգային և ստեղծագործական թիմին և կզբաղվի բրենդային, գովազդային և վաճառքի խթանման համար նախատեսված նյութերի մշակմամբ։
Թեկնածուն պետք է ունենա գրաֆիկ դիզայնի ոլորտում գործնական փորձ, ցանկալի է՝ խմիչքի ոլորտում կամ սուպերմարկետների վաճառքի միջավայրում, ինչպես նաև տպագրական արտադրության գործընթացների լավ պատկերացում։
Պարտականություններ
- Ընկերության բրենդների համար գրաֆիկական և տեսողական նյութերի մշակում
- Գովազդային, մարքեթինգային և վաճառքի խթանման նյութերի դիզայնի իրականացում
- Փաթեթավորման, պիտակների և այլ արտադրանքի հետ կապված դիզայնների մշակում և ադապտացում
- Տպագիր և թվային նյութերի պատրաստում՝ ըստ տեխնիկական պահանջների
- Տպարանների հետ ամենօրյա աշխատանք և հաղորդակցություն
- Տպագրական նմուշների պատրաստում, ստուգում և համաձայնեցում
- Տպագրությունից առաջ ֆայլերի տեխնիկական պատրաստում և որակի վերահսկում
- Տարբեր չափերի և ֆորմատների համար դիզայնների ադապտացում
- Վաճառքի բաժնի հետ սերտ համագործակցություն՝ վաճառքի և առևտրային նպատակներին համապատասխան դիզայներական լուծումներ մշակելու նպատակով
- Մարքեթինգի և վաճառքի թիմերի հետ համատեղ աշխատանք՝ արշավների և նոր պրոդուկտների ներկայացման շրջանակում
- Նոր պրոդուկտների համար դիզայնի լուծումների մշակում և դրանց ներկայացման ապահովում
- Գործող բրենդային ոճի պահպանում և դրա հետևողական կիրառություն բոլոր հաղորդակցման նյութերում
- Դիզայնի մի քանի տարբերակների մշակում և համապատասխանեցում բիզնեսի ու բրենդի պահանջներին
Պահանջներ
- Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն գրաֆիկ դիզայնի, արվեստի, մարքեթինգի կամ հարակից ոլորտում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Graphic Designer-ի հաստիքում
- Խմիչքի ոլորտում, կամ սուպերմարկետների վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը մեծ առավելություն է
- Տպարանների հետ աշխատանքային փորձ և տպագրական գործընթացների իմացություն
- Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն և տեխնիկական ճշգրտություն
- Ստեղծագործական և կոնցեպտուալ մտածողություն
- Վաճառքի և մարքեթինգի թիմերի հետ արդյունավետ համագործակցության հմտություն
- Adobe Photoshop — գերազանց իմացություն
- CorelDRAW — գերազանց իմացություն
- 3ds Max — աշխատանքային/գործնական մակարդակի իմացություն
- հայերեն ,ռուսերեն ,անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր
երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00
Մեր գործարանը հագեցած է ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով: Արտադրական գործընթացը լիովին ավտոմատացված է և սերտիֆիկացված է ժամանակակից որակի չափանիշներին համապատասխան:
Տեխնոլոգիական մոտեցման, էկոլոգիապես մաքուր հումքի և ավանդական բաղադրատոմսերի համադրությունը Grain Alco դարձնում է Հայաստանում որակյալ ալկոհոլային խմիչքների հիմնական արտադրողներից մեկը: