Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Graphic Designer

Control Print

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Այլ Ոլորտներ
Վերջնաժամկետ`
08.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Control Print ընկերությանը անհրաժեշտ է Graphic Designer՝ Corel Draw, Adobe Photoshop ծրագրերի պարտադիր իմացությամբ։

Պարտականություններ

  • Մշակել ընկերության վերաբերյալ գովազդային նյութերի և պաստառների դիզայն,
  • Իրականացնել բոլոր դիզայներական աշխատանքները, որոնք բխում են ընկերության կողմից առաջարկվող արտադրատեսակների ցանկից,
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և տրամադրել դիզայնի հետ կապված գրագետ խորհրդատվություն, ներկայացնել առաջարկվող արտադրատեսակները,
  • Ընդունել պատվերներ, ըստ հաճախորդների ցանկության իրականացնել դրանց հետ կապված դիզայներական աշխատանքները։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (Ցանկալի է դիզայներական կամ ճարտարապետական ուղղվածությամբ)
  • Համապատասխան համակարգչային ծրագրերի պարտադիր իմացություն՝ Corel Draw, Adobe Photoshop, Illustrator,
  • Պատասխանատվություն,
  • Ժամանակի ճիշտ կառավարում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր՝ երկ․ - ուրբ․ 09։00 - 18։00, շբթ․՝ 09։00-14։00

Ընկերության մասին
address
Հասցե
ք․Երևան, Բաշինջաղյան 198Ա
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
055981131

Ունենալով ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձառություն՝ Control Print տպարանը դարձել է տպագրական ոլորտի մրցունակ ներկայացուցիչներից մեկը։

Տարիների փորձը, սակայն, ցույց է տվել, որ լավագույնը լինելու համար ժամանակից սարքավորումներ ունենալը դեռ բավական չէ։ Control Print տպարանի հաջողության գրավականը ոլորտի լավագույն պրոֆեսիոնալներից բաղկացած մեծ թիմն է։ Փորձառու մասնագետների աչքից չի վրիպում և ոչ մի մանրուք, հաշվի է առնվում ամեն մի դետալ։ Այսպիսով, յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերված անհատական մոտեցման շնորհիվ Control Print-ը դարձել է ոչ միայն տեղական, նաև արտաքին շուկայի իր հաճախորդների հուսալի գործընկերը։ Տպարանի հետ համագործակցում են ինչպես հայկական շուկայի խոշոր և միջին ներկայացուցիչները, այնպես էլ արտասահմանյան մի շարք ընկերություններ։

Պրոֆեսիոնալ թիմը մասնագիտացված է թվային և օֆսեթ, լայնաֆորմատ տպագրության, արտաքին գովազդի և կորպորատիվ նվեր տուփերի դիզայնի ու տպագրության մեջ։ Ավելին, այստեղ կարող եք պատվիրել տպագրություն կտորի վրա (հագուստ, գլխարկներ, կտորից թրենդային պայուսակներ), ինչպես նաև գնել տպագրության համար անհրաժեշտ որակյալ հումք։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում