Գրաֆիկ դիզայներ
«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ
Նկարագրություն
«Բարսիս» ընկերությունը (ՆՈՐ ՏՈւՆ, Mary Parfum, Kaldo, Arome) փնտրում է գրաֆիկ դիզայների՝ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձով։
Մասնագետը պատասխանատու կլինի ընկերության նախագծերի վիզուալ կոնցեպտների մշակման, թվային և տպագիր գովազդային նյութերի ստեղծման, ինչպես նաև անիմացիոն բովանդակության պատրաստման համար։
Պարտականություններ
- Սոցիալական մեդիայի և գովազդային արշավների համար վիզուալների ստեղծում։
- Գովազդային բաններների, պաստառների և տպագիր նյութերի ձևավորում։
- Motion design-ի և անիմացիոն բովանդակության պատրաստում։
- Վիզուալ կոնցեպտների մշակում և դիզայնների ադապտացում տարբեր ձևաչափերի համար։
- AI գործիքների կիրառմամբ պատկերների և այլ վիզուալ բովանդակության ստեղծում ու մշակում։
Պահանջներ
- Գրաֆիկ դիզայնի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
- Adobe Photoshop, Illustrator և After Effects ծրագրերի իմացություն։
- Motion design-ի և անիմացիաների ստեղծման գործնական փորձ։
- AI գործիքների կիրառման և արդյունավետ prompt-երի մշակման հմտություններ։
- Կոմպոզիցիայի, գունաբանության և տիպոգրաֆիայի լավ իմացություն։
- Արագ աշխատելու և միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ իրականացնելու կարողություն։
- Սթրեսակայունություն և ինտենսիվ աշխատանքային միջավայրում արդյունավետ գործելու կարողություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և սահմանված ժամկետների պահպանում։
- Ստեղծագործական մտածողություն և թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկում աշխատելու հնարավորություն։
- Մրցակցային աշխատավարձ։
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
- Տարբեր ոլորտների հետաքրքիր և մասշտաբային նախագծերի մասնակցություն։
- Ժամանակակից և դինամիկ աշխատանքային միջավայր։
- Փորձառու և ստեղծագործ թիմի հետ աշխատելու հնարավորություն։
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: