Գրաֆիկ դիզայներ
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ
Նկարագրություն
ՎիԷլՎի Սենթրը փնտրում է ստեղծագործ և պատասխանատու Գրաֆիկ դիզայներ, ով կկարողանա մշակել ժամանակակից, գրավիչ և բրենդին համապատասխան վիզուալ նյութեր տարբեր հարթակների համար
Պարտականություններ
- Ստեղծել գրաֆիկական նյութեր՝ սոցիալական ցանցերի, կայքի և գովազդային արշավների համար
- Մշակել բրենդին համապատասխան վիզուալ կոնցեպտներ
- Ապահովել բրենդի վիզուալ ոճի միատիպությունը
- Կատարել դիզայնի փոփոխություններ և բարելավումներ ըստ անհրաժեշտության
Պահանջներ
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
- Adobe Photoshop, Adobe Illustrator, InDesign ծրագրերի և AI գործիքների գործնական կիրառելիության փորձ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Տպագրական և թվային դիզայնի հիմունքների իմացություն
- Ստեղծագործ մտածողություն և ժամանակակից դիզայն թրենդների իմացություն
- Ուշադրություն մանրուքներին
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ժամանակի արդյունավետ կառավարում և միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
- Մասնագիտական զարգացման հնարավորություն
- Ստեղծագործ և դինամիկ միջավայր
- Մրցունակ աշխատավարձ
- Կայուն աշխատանք
VLV Centre-ը Հայաստանում կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, կահույքի, սանտեխնիկայի և կլիմայական լուծումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է։ Մենք առաջարկում ենք ժամանակակից և որակյալ լուծումներ տան, գրասենյակի և բիզնես միջավայրի համար՝ համադրելով միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձրակարգ սպասարկումը։
VLV Centre-ը հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար ապրանքանիշերի պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք համագործակցում ենք աշխարհի ավելի քան 150 ճանաչված բրենդների հետ, որոնց թվում են Hisense, Samsung, Toshiba, Apple, Philips, Panasonic և De'Longhi՝ առաջարկելով բացառապես պաշտոնական արտադրանք, պաշտոնական երաշխիք, մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ հետվաճառքային սպասարկում։
Ընկերության գործունեությունը ներառում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և աուդիո-վիդեո սարքավորումների, կահույքի, սանտեխնիկայի, սանկերամիկայի, ինչպես նաև օդորակման, HVAC, VRF և Chiller համակարգերի ներմուծումն ու վաճառքը՝ առաջարկելով համալիր լուծումներ ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ բիզնեսների համար։
Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 600 մասնագետներ, որոնք ամեն օր ներդնում են իրենց փորձն ու գիտելիքները՝ հաճախորդներին լավագույն սպասարկումն ու արդյունավետ լուծումները տրամադրելու համար։
VLV Centre-ը իր գործունեության ընթացքում ձևավորել է վստահելի հարաբերություններ հազարավոր հաճախորդների, բիզնես գործընկերների և միջազգային արտադրողների հետ՝ դառնալով ոչ միայն տեխնիկայի վաճառքի կենտրոն, այլև տան և բիզնեսի համար ամբողջական լուծումների վստահելի գործընկեր։
𝐕𝐋𝐕 𝐂𝐞𝐧𝐭𝐫𝐞՝ Վստահելի ընտրություն արդեն 22 տարի