Գրաֆիկ դիզայներ
ODD Craft
Նկարագրություն
ODD Craft ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գրաֆիկ դիզայների, ով կմիանա մեր թիմին՝ ստեղծելու ժամանակակից և արդյունավետ վիզուալ լուծումներ գովազդային նախագծերի համար։
Պարտականություններ
- Արտաքին և ներքին գովազդի, տպագիր և այլ գովազդային նյութերի դիզայնի մշակում,
- Վիզուալ կոնցեպտների և ստեղծագործական լուծումների ստեղծում,
- Տպագրության և արտադրության համար տեխնիկապես պատրաստ ֆայլերի պատրաստում,
- Դիզայնների համապատասխանեցում տեխնիկական և արտադրական պահանջներին,
- Նախագծերի իրականացում սահմանված ժամկետներում՝ համագործակցելով նախագծային և արտադրական թիմերի հետ։
Պահանջներ
- Adobe Illustrator, Photoshop, CorelDRAW ծրագրերի գերազանց իմացություն,
- Գրաֆիկ դիզայնի հիմնարար սկզբունքների՝ կոմպոզիցիայի, տիպոգրաֆիկայի, գունային համակարգերի լավ իմացություն,
- Ստեղծագործական մտածողություն և ուշադրություն դետալների նկատմամբ,
- Ճշգրտություն, պատասխանատվություն և ժամանակի արդյունավետ կառավարում,
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
ODD Craft — նորարար լուծումներ ստեղծելու Ձեր հնարավորությունը։
ODD Craft
ODD Craft-ը արտաքին և ներքին գովազդի պատրաստման և տեղադրման ոլորտում մասնագիտացած ընկերություն է, որն ավելի քան 5 տարի ստեղծում է կատարյալ լուծումներ տարբեր ոլորտների գործընկերների համար: Մենք համատեղում ենք ժամանակակից տեխնոլոգիաները, որակյալ նյութերը և դիզայներական մոտեցումը՝ առաջարկելով ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սկսած նախագծումից մինչև վերջնական արդյունք:
ODD Craft-ը մատուցում է հետևյալ ծառայությունները․
- Արտաքին և ներքին գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում
- Ստենդների պատրաստում
- Տաղավարների պատրաստում և տեղադրում
- Սպասարկում՝ մինչև 1 տարի երաշխիքով
- Ծավալային տառերի պատրաստում
- Ցանկացած բարդության և ցանկացած դիզայնի ցուցանակների պատրաստում
- Տանիքային գովազդների և կոնստրուկցիաների պատրաստում
- Օրգանական ապակուց դետալների պատրաստում
- Լազերային կտրում
- Դիզայն տպագրություն
- Ալյուկաբոնդի երեսպատում