Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրաֆիկ դիզայներ

Փինք Բերրի ՍՊԸ

Աշխատավայր` Ջրվեժ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
07.08.2026

Նկարագրություն

«Փինք Բերրի» ընկերությունը հրավիրում է աշխատանքի ստեղծագործ և պատասխանատու Գրաֆիկ դիզայների, ով իր գաղափարներով և մասնագիտական հմտություններով կնպաստի մեր ընկերության առաջխաղացմանը:

Պարտականություններ

  • Ստեղծել սոցիալական ցանցերի, գովազդային արշավների, փաթեթավորման, մենյուի և ցուցատախտակների դիզայններ։
  • Համագործակցել մարքեթինգի և արտադրանքի թիմերի հետ՝ ստեղծագործական գաղափարները արդյունավետ վիզուալ լուծումների վերածելու համար։
  • Ապահովել բրենդի վիզուալ ոճի հետևողական պահպանում՝ միաժամանակ առաջարկելով նորարար և ստեղծագործական գաղափարներ։
  • Ստեղծել շարժողական գրաֆիկա (Motion Graphics) և կարճ տեսանյութեր Instagram, TikTok և թվային էկրանների համար։
  • Պատրաստել տպագրության համար անհրաժեշտ ֆայլեր և անհրաժեշտության դեպքում համագործակցել տպարանների ու այլ մատակարարների հետ։
  • Հետևել դիզայնի, սննդային ոլորտի և թիրախային լսարանի միտումներին՝ առաջարկելով ժամանակակից լուծումներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2 տարվա փորձ գրաֆիկ դիզայնի ոլորտում (պորտֆոլիոն պարտադիր է)։
  • Adobe Creative Suite-ի (Photoshop, Illustrator, InDesign) գերազանց իմացություն։
  • Premiere Pro և/կամ After Effects-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Թվային (Digital) և տպագրական (Print) դիզայնի փորձ։
  • Գույնի, կոմպոզիցիայի և տառատեսակների լավ զգացողություն, ինչպես նաև մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Միաժամանակ մի քանի նախագծերի արդյունավետ կառավարման և ժամկետները պահպանելու կարողություն։
  • Հետաքրքրվածություն բրենդինգով, սննդային մշակույթով և ժամանակակից երիտասարդական տենդենցներով։
  • Ստեղծագործական մտածողություն, նախաձեռնողականություն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Բագրևանդի 19-րդ փողոց
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 331 00855

«Փինք Բերրիի» պաղպաղակի գործարանը հիմնադրվել է 2018 թվականին: Շուրջ 8 տարի է, ինչ մենք հայկական շուկայում ենք և ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր դիրքերն ու գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժինը։ «Փինք Բերրիի» պաղպաղակների ստեղծման գործընթացը երկարատև ջանքերի, ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունք է։ Արտադրական գործընթացը կազմակերպվում է իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների և հոսքագծերի, բնական բարձրորակ հումքի և փորձառու մասնագետների շնորհիվ։ Յուրաքանչյուր պաղպաղակ ունի իր պատմությունը, մանրակրկիտ մշակված կոնցեպտն ու լուծումները։ Այս ամենի շնորհիվ է, որ արտադրանքը մշտապես տարբերվում է շուկայում։ «Փինք Բերրին» սպառողին առաջարկում է շուրջ 30 տեսակի պաղպաղակ, և յուրաքանչյուր տարի այդ շարքը համալրվում է նորերով։ Համեղ պաղպաղակ ստեղծելով՝ մենք փորձում ենք ձեր յուրաքանչյուր օրը քաղցր հիշողությունների վերածել։

Տեսնել ավելին
Առավելություններ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում