Գրաֆիկ դիզայներ
Արտ Գլոբալ ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու գրաֆիկ դիզայների:
Պարտականություններ
- Գրաֆիկական նկարների, պատկերների, լոգոների նախագծում և իրականացում,
- Ճշգրիտ նորարարական լուծումներ,
- Արդյունավետ համագործակցություն գործընկեր կազմակերպությունների հետ,
- Նոր գաղափարների առաջարկում,
- Ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում,
- 1+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Գրաֆիկական դիզայնի ծրագրերի իմացություն՝ ներառյալ Adobe Photoshop, Adobe Illustrator, Corona, Canva և այլ վիզուալ դիզայնի գործիքներ,
- Թիմային նախագծերի վրա աշխատելիս ժամկետները պահպանելու ունակություն,
- Անգլերենի, ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկ /կիրակի հանգստյան օր/, ժամերը՝ 9:00-18:00։
Աշխատավարձի չափը քննարկվում է հարցազրույցի ժամանակ։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրականները։
Պորտֆոլիոն ուղարկել ինքնակենսագրական հետ միասին։
Արտ Գլոբալ ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2015 թվականի օգոստոս ամսից։ Կազմակերպությունը շուկայում հանդես է գալիս մեկանգամյա օգտագործման թղթե և պլաստիկե արտադրանքով։ Արտադրության հումք է հանդիսանում բացառապես էկոլոգիապես մաքուր թուղթը, որը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին։
«Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն 2015թ-ից մինչ օրս սպառողին առաջարկում է`
-էկոլոգիապես մաքուր թղթե արտադրանք` թղթե բաժակներ, ափսեներ, պաղպաղակի տարաներ, ինչպես նաև պլաստիկե խառնիչներ, կափարիչներ, մեկանգամյա օգտագործման շաքարավազներ,
-սուրճի և ըմպելիք ու քաղցրավենիք վաճառող ապարատներ,
-ապարատների տեխնիկական սպասարկում,
-ապարատների համար հատուկ հումքեր
Ընդունվում են պատվերներ ինչպես առկա տեսականուց, այնպես էլ Ձեր իսկ լոգոյով և նախընտրած դիզայնով: Միացե՛ք մեր ԷԿՈ ընտանիքին ու փրկենք բնությունն աղտոտումներից` առաջնորդվելով մեր կարգախոսով. «ԱՎԵԼԻ ՄՈՏ ԲՆՈՒԹՅԱՆԸ»: