Գրաֆիկ դիզայներ
Վեդի Ալկո
Նկարագրություն
«Վեդի-Ալկո» ընկերությունը աշխատանքի է հրավիրում Գրաֆիկ դիզայների:
Պարտականություններ
- Պիտակների, տուփերի դիզայնի նախագծում և իրականացում
- Գրաֆիկական նկարների, պատկերների, լոգոների նախագծում և իրականացում:
- Ստեղծագործական դիզայնի գաղափարների մշակում
- Գովազդային նյութերի, պաստառների պատրաստում
- Բուկլետների, թռուցիկների ձևավորում
Պահանջներ
- Աշխատանքային փորձ՝ 3 տարի
- Դիզայներական ծրագրերի իմացություն
- Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների իմացություն
- Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման ունակություններ
- Պատասխանատվության բարձր զգացում, պարտաճանաչություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ ժ. 09:00-18:00
Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է «Վեդի Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված «Գետափի գինու գործարան»-ը և 1956 թվականին հիմնված «Վեդու գինու գործարան»-ը:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:
Այսօր «Վեդի-Ալկո» ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, կոնյակներ, գինիներ՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: