Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրաֆիկ դիզայներ

101Residence

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արվեստ, Դիզայն, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
28.09.2026

Նկարագրություն

Մեր կառուցապատող ընկերությունը փնտրում է ստեղծագործ և պատասխանատու գրաֆիկ դիզայների՝ թիմին միանալու համար, ով ոչ միայն կստեղծի գեղեցիկ վիզուալներ, այլև կկարողանա դրանք վերածել ժամանակակից, դինամիկ և վաճառող կոնտենտի։

Պարտականություններ

  • Մշակել գովազդային և մարքեթինգային նյութերի դիզայն (բաներներ, պաստառներ, սոց. ցանցերի վիզուալներ)
  • Ստեղծել և պահպանել ընկերության բրենդային ոճը
  • AI-ի միջոցով ստեղծել տարբերվող visual-ներ, video content և animation-ներ
  • Աշխատել մարքեթինգի և վաճառքի թիմերի հետ
  • Պատրաստել տպագրական և թվային նյութեր
  • Մշակել անշարժ գույքի նախագծերի վիզուալ ներկայացումներ

Պահանջներ

  • Գրաֆիկ դիզայնի ոլորտում աշխատանքային փորձ
  • AI գործիքների վստահ և շգերազանց տիրապետում՝ դիզայնի և վիդեո կոնտենտի ստեղծման գործընթացում
  • Adobe Photoshop, Illustrator (InDesign-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Ստեղծագործ մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Ժամկետների պահպանում և թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

  • 6-օրյա աշխատանքային գրաֆիկ
  • Աշխատանք գրասենյակից
  • Կայուն և զարգացող ընկերություն
  • Մրցունակ աշխատավարձ (քննարկելի)
Ընկերության մասին
address
Հասցե
Հրաչյա Քոչարի փողոց 145
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 41 010080

Ընկերությունը կառուցապատման ոլորտում վստահելի և կայացած գործընկեր է, որը հաջողությամբ իրականացրել է բազմաբնակարան և բնակելի նշանակության մի շարք շինարարական նախագծեր։ Այն առանձնանում է բարձրորակ շինարարական աշխատանքներով, ժամանակակից ճարտարապետական լուծումներով և կառուցապատման յուրաքանչյուր փուլում խիստ վերահսկողությամբ։

Կառուցապատողը կարևորում է ինչպես շենքերի արտաքին տեսքը, այնպես էլ ներքին հարմարավետությունը՝ ապահովելով բնակիչների համար անվտանգ, ամուր և երկարաժամկետ արժեք ներկայացնող բնակելի միջավայր։ Իր գործունեության ընթացքում ընկերությունը ձևավորել է վստահելի հեղինակություն՝ պահպանելով պայմանավորված ժամկետները և առաջարկելով շուկայում մրցունակ ու արդար գնային քաղաքականություն։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում