Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրաֆիկ դիզայներ

Ֆլեշ ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
29.11.2025

Նկարագրություն

Փնտրում ենք տեխնիկական մտածողությամբ գրաֆիկ դիզայների, ով կզբաղվի ոչ միայն վիզուալ նյութերի ստեղծմամբ, այլև չափագրումներով, տարածքների մոդելավորմամբ և Event Setup-ների 3D ռենդերներով։

Պարտականություններ

  • Մշակել միջոցառումների դիզայն՝ բեմ, տաղավար և այլ բրենդավորված հատվածներ,
  • Իրականացնել տարածքների չափագրումներ և գծագրումներ՝ պլաններ, ֆասադային տեսքեր (elevation), տեխնիկական գծագրեր,
  • Ստեղծել 3D մոդելներ և ռենդերներ՝ միջոցառումների նախագծման և ներկայացման համար,
  • Համագործակցել արտադրության և տեխնիկական թիմերի հետ՝ ապահովելու դիզայնի իրագործելիությունը,
  • Աջակցել մարքեթինգային թիմին՝ անհրաժեշտ վիզուալների պատրաստման աշխատանքներում,
  • Մշակել վիզուալ կոնտենտ՝ սոցիալական մեդիայի, կայքերի, տպագիր և թվային տարբեր գովազդային հարթակների համար,
  • Աշխատել բրենդային և գրաֆիկական նյութերի հետ ՝ բաներներ, փրոփեր և ամենատարբեր տպագրական նյութեր,
  • Իրականցնել մարքեթինգային և հաղորդակցական արշավների վիզուալ ձևավորումը՝ սոցիալական մեդիայի, արտաքին գովազդի և թվային հարթակների համար։
  • Աշխատել բրենդբուքի և գրաֆիկական ուղեցույցերի շրջանակում։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ՝ գրաֆիկ կամ տեխնիկական դիզայնի ոլորտում (առնվազն 5-7 տարի),
  • Տիրապետել ծրագրերի՝ Adobe Photoshop / Illustrator, SketchUp, AutoCAD, կամ 3ds Max / Blender (առնվազն մեկը պարտադիր), ռենդերինգի ծրագրերի իմացություն, վեբ/UX դիզայնի փորձը կդիտվի առավելություն,
  • Figma ծրագրի իմացություն,
  • Ճշգրիտ չափագրումների և տարածական մտածողության ունակություն,
  • Ստեղծագործ մոտեցում և թիմային աշխատանքի կարողություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Ե. Կողբացու 30
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
093008424

ՖԼԵՇ-ը վառելիք ներմուծող և վաճառող ընկերություն է, որն ավելի քան 30 տարի է, ինչ հայկական բրենդինգային կազմակերպությունների կողքին ունի իր ուրույն տեղը։

Երբ որակյալ սպասարկումը սկսկվում է պահեստավորումից։ Միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ վառելիքը պահեստավորվում Է եզակի կրիչներում ։ Պահպանումից հետո հատուկ պայմաններում առաքվում է բենզալցակայաններ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Իր ողջ գործունեության ընթացքում ՖԼԵՇ-ը՝ հիմնվելով սեփական և միջազգային փորձի վրա, ստեղծել է սեփական ասելիքը հայկական շուկայում, դարձել է մի շարք կազմակերպությունների վստահելի գործընկերը:

Մեզ վստահում են 7000 կազմակերպություն։

Ոգեշնչվելով սեփական աշխատանքներից ստացված արդյունքներով, գործընկերների գոհունակությամբ և իր աշխատակազմի ստեղծագործականությամբ՝ ՖԼԵՇ-ը մշտապես իր առջև դնում է նոր նպատակներ՝ կյանքի կոչել գաղափարներ, որոնք կլինեն գործընկերների հաջողության գրավականը:

Ֆլեշ՝ ավելի քան 100 բենզալցակայան ամբողջ Հայաստանում։

Ֆլեշ՝ վստահի՛ր․

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում