Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրաֆիկ դիզայներ

«ՄԲՄ» ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
22.11.2025

Նկարագրություն

<<ՄԲՄ>> ՍՊԸ-ն կոսմետիկական և տնտեսական ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ամենամեծ ընկերություններից մեկն է Հայաստանում: Այժմ մենք փնտրում ենք 2 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող գրաֆիկ դիզայների մեր ստեղծագործական թիմին միանալու համար: Այս պաշտոնում պահանջվում է մեկը, ով հմուտ է և՛ ապրանքների փաթեթավորման դիզայնի, և՛ գովազդային նյութերի ձևավորման մեջ, կվերամշակի և կստեղծի տեսականորեն գրավիչ դիզայններ տարբեր կորպորատիվ պահանջմունքներից ելնելով:

Պարտականություններ

  • Մշակել ապրանքների փաթեթավորման դիզայններ կոսմետիկայի և տնտեսական ապրանքների լայն տեսականու համար,
  • Հարմարեցնել և նորովի օգտագործել տարբեր համաշխարհային ապրանքանիշների գովազդային նյութերը տպագիր և թվային օգտագործման համար՝ ներառյալ կպչուն պիտակների, պաստառների (բաններներ) և այլ ձևաչափերի ստեղծման համար,
  • Ստեղծել դիզայներ նաև կորպորատիվ մեքենաների համար,
  • Անհրաժեշտության դեպքում ստեղծել այցեքարտեր, անվանական քարտեր, պլաստիկ քարտեր և բազմաթիվ այլ կորպորատիվ գովազդային նյութեր:

Որակավորումներ

  • 2 և ավելի տարիների պրոֆեսիոնալ գրաֆիկ դիզայնի աշխատանքային փորձ` մասնավորապես ապրանքների փաթեթավորման դիզայնի և գովազդային նյութերի համար,
  • Adobe Photoshop, Adobe Illustrator, CorelDRAW, InDesign ծրագրերի իմացություն,
  • Գրաֆիկ դիզայնի այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Նախընտրելի է <<Գեղարվեստի կամ գրաֆիկական դիզայնի>> բակալավրի աստիճանը,
  • Սերտիֆիկացումը կամ դասընթացը *3D դիզայնի, ոճավորման և արվեստի ​​ուղղության, իլուստրացիայի, վիզուալ արվեստի, լուսանկարչության կամ դիզայնի այլ ճյուղերի համար ցանկանլի են:

Հմտությունները

  • Պրոդուկտների համար նորարարական փաթեթավորումներ ստեղծելու կրեատիվություն,
  • Տպագիր և թվային դիզայնի գործընթացների լավ իմացություն,
  • Չափազանց շատ ուշադրություն մանրուքների վրա և կրեատիվություն գրավիչ նյութեր ստեղծելու համար,
  • Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու և վերջնաժամկետները պահելու կարողություն:

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00՝ 1 ժամ ընդմիջում,
  • Վայրը՝ Երևան, Հայաստան (Մանանդյան 33/21),
  • Նախնական աշխատավարձը՝ ամսական 200000 դրամ՝ հիմնված աշխատանքային ծանրաբեռնվածության և պրոֆեսիոնալիզմի վրա կարող է ունենալ վերանայելու պոտենցիալ,
  • Առանց պորտֆոլիոյի հայտերը չեն դիտարկվի:
Ընկերության մասին
address
Հասցե
Մանանդյան 33/21 Երևան
address
Աշխատակիցների քանակ
1-15

ՄԲՄ ընկերությունը զբաղվում է կոսմետիկայի, տնտեսական ապրանքների, օծանելիքի ներմուծմամբ և մանրածախ / մեծածախ վաճառքով: Հայաստանում հանդիսանում է հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը՝ Golden Rose, Flormar, Bell, Ingrid, Eveline,Belle Jardin, EMME, Ultra Compact, Show, Garden, Zeta, Aqua Vera, Golf, Jeanne Arthes, Parour, Rasasi, Sodip, Pari Bleu, UDV, Swiss Arabian:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում