Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրաֆիկ դիզայներ

«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 180,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
13.07.2025

Նկարագրություն

«Էլեկտրիկա Գռուպ» ընկերությունը մարկետինգի թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում կրեատիվ, մոտիվացված, պատասխանատու գրաֆիկ դիզայների։

Պարտականություններ

  • Ընկերության մարկետփլեյսերի(WB, Ozon և այլ) համար ապրանքային քարտերի ստեղծում, փոփոխում և բարելավում (Photoshop, Illustrator, Figma ու համանման ծրագրեր),
  • Գրաֆիկական նյութերի մշակում՝ պիտակներ ու բրենդինգի (լոգոների նախագծում և իրականացում) այլ տարրեր, ներքին և արտաքին գովազդի նյութերի ստեղծում՝ բաններներ,
  • Մասնակցություն արտադրանքի դիզայնի նախագծմանը ` նախնական գաղափարից մինչև արտադրական նախատիպ,
  • Արտադրական թիմի հետ համագործակցում՝ տեխնիկական ֆայլերի ու արտադրության պահանջների ճշգրտման նպատակով,
  • Գովազդային նյութերի պատրաստման, իրականացված աշխատանքների նկարների մշակման ընթացքում աջակցում (Ֆեյսբուք, ինստագրամ, TikTok), տպագիր նյութերի պատրաստում (ֆլայերներ, կատալոգներ, բուկլետներ, փաթեթավորում, պաստառներ, ինդոր բրենդինգ),
  • Կորպորատիվ և ներքին դիզայն (հրավիրտոմսեր, շնորհավորական նյութեր, թիմային նյութեր, միջոցառումների վիզուալներ),
  • Ընկերության վաճառքի բաժնից ստացված ապրանքների դիզայնի և գծագրերի պատրաստում,
  • Համակարգված աշխատանք կոնտենտ ստեղծողի և գովազդի թիմի մյուս անդամների հետ՝ լավագույն արդյունք ապահովելու համար,
  • Ստեղծագործական մոտեցում ՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար,
  • Ընկերության պահանջներից ելնելով այլ դիզայներական աշխատանքների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Գրաֆիկական դիզայնի ոլորտում փորձը պարտադիր է,
  • Դիզայնի ծրագրերի գերազանց իմացություն՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, CorelDraw, InDesign, After Effects, Premiere Pro (3D MAX, Autodesk, AutoCAD ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
  • AI գործիքներ՝ Midjourney, Canva AI, Runway, D-ID, Adobe Firefly և այլն, փոքր անիմացիաների ստեղծման համար (հարթագծային անիմացիաներ, շարժվող վիզուալներ),
  • Ստեղծագործական միտք, ճկուն և արագ արձագանք առաջադրանքներին՝ պլանավորված և արտահերթ նախագծերի շրջանակում,
  • Ճշտապահություն և կազմակերպվածություն, ժամկետները պահպանելու և թիմային աշխատանքի ունակություն,
  • Տարբեր նախագծերի վրա միաժամանակ աշխատելու ունակություն,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն՝ ցանկալի։

Առավելություններ

  • Թիմային միջոցառումներ և հանդիպումներ,
  • Պրոդուկտների մասին թրեյնինգներ,
  • Աշխատակիցների համար զեղչեր,
  • Երիտասարդ կոլեկտիվ և աշխատանքային միջավայր,
  • Կարիերայի աճի հնարավորություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 6 օրյա։

Կարևոր է իմանալ նաև, որ նշված է մաքուր, վճարման ենթակա աշխատավարձը (հարկումից հետո)։

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականն ու կատարված աշխատանքները (պորտֆոլիո)։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
091980902

«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ

«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ գործունեությունը սկսել է 2009 թվականին՝ ունենալով արտադրական ուղղվածություն։ Որպես «Էլեկտրիկա» խանութ-սրահների ցանց սպառողներին հանդես ենք եկել ավելի ուշ։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, Երևանում և հիմա սպառողներին ներկայանում ենք 7 խանութ-սրահներով։ Նույն թվականին սկսվել են արտերկրներ արտահանումները՝ առաջինը հարևան Վրաստանի Հանրապետություն, հետո՝ Ռուսաստանի Դաշնություն։ Ընկերությունը զբաղվում է նաև ՀՀ տարածքում մեծածախ վաճառքով։

Ընկերությունը ներկայումս ունի 2 հիմնական ուղղվածություն՝ Լուսավորություն և Հոսանքի մոնտաժման պարագաներ։ Վերջին տարիներին զարկ ենք տվել սեփական ապրանքների արտադրությանը, որոնք սպառողներին ներկայանում են Electrica և EL Light ապրանքանիշերով։ Այս ամենի հետ մեկտեղ շարունակելով համագործակցությունը միջազգային բրենդների հետ: Լուսատեխնիկայի և Էլեկտրոմոնտաժային ապրանքների վաճառքով տեղական շուկայում առաջնային դիրքերում ենք։

Մենք զբաղվում ենք նաև ներկայացված ապրանքատեսակների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումով, որն իրականացնում ենք մեր ընկերության կողմից ստեղծված սերվիս կենտրոնում։

Մեր խանութ-սրահներում սպասարկման գրավական է հանդիսանում սպասարկման բարձր որակն ու ազնվությունը, ինչպես նաև թիմի կողմից ստեղծվող ջերմ միջավայրը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում