
Գրաֆիկ դիզայներ
Ուրարտու ֆուտբոլային ակումբ
Նկարագրություն
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն աշխատանքի է հրավիրում գրաֆիկ դիզայների, որը կմիանա մեր ֆուտբոլային ընտանիքին իր կրեատիվ մտքերով ու կառաջարկի գեղեցիկ դիզայներական լուծումներ։
Պարտականություններ
- Մշակել և ներդնել միասնական տեսողական ինքնություն բոլոր թվային հարթակներում (վեբ-կայք, Facebook, Instagram, Telegram և այլն):
- Ստեղծել նոր ոճային համադրումներ, համապատասխան Ակումբի սպորտային կարգավիճակին, մրցաշրջանին և արդյունքներին,
- օգտագործելով համապատասխան ծրագրեր ուղղված Ակումբի մարզաշապիկների և այլ ատրիբուտիկայի մշակմանը,
- պատրաստել գովազդային վահանակներ, հոլովակներ, պաստառներ և այլ պահանջվող նյութեր,
- Վիզուալ ձևանմուշների, նկարազարդումների, և այլ էլեմենտների մշակում:
Պահանջներ
- Մասնագիտական աշխատանքային փորձ,
- Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign ծրագրերի գերազանց իմացություն, Corel Draw ծրագրի իմացությունը ցանկալի է,
- Ժամանակային խիստ սահմաններում արագ աշխատելու և հանձնարարականների կատարման վերջնաժամկետները պահպանելու ունակություն,
- Սեփական գաղափարների օգտագործում ու կրեատիվ մոտեցում աշխատանքին։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հիմնադրել է 1992 թվականի հունվարի 20-ին` ներկայացնելով Կոտայքի մարզը: Առաջին անունը եղել է «Բանանց», անվանակոչվել է հիմնադրի` Սարգիս Իսրաելյանի հարազատ գյուղի անունով: 2019 թվականի օգոստոսին ակումբը անվանափոխվել է և հանդես է գալիս «Ուրարտու» անվամբ: 2013/14 մրցաշրջանում «Ուրարտուն» առաջին անգամ արժանացավ Հայատանի չեմպիոնի տիտղոսին: 1992, 2007 և 2015/16 մրցաշրջաններում «Ուրարտուն» դարձել է Հայաստանի գավաթակիր, իսկ 2014 թվականին նվաճել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Ավելի մանրամասն։ http://fcurartu.am/am/history