
Գրաֆիկ դիզայներ
"Ապաչի Գրուպ" ՍՊԸ
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք տաղանդավոր և ստեղծարար գրաֆիկ դիզայների, որը միանալով մեր թիմին տարբեր հարթակների համար կստեղծի աշխատանքներ, որոնք համապատասխանում են ընկերության վիզուալ ինքնությանը։
Աշխատանքային պարտականություններ
- Ստեղծել տպավորիչ վիզուալներ սոցիալական մեդիայի հարթակների համար՝ հետևելով բրենդի ուղեցույցներին և թիրախային լսարանի պահանջներին,
- Ստեղծել մակետներ տպագրական նյութերի համար, ինչպիսիք են բրոշյուրները, թռուցիկները, բաներները, գովազդային վահանակները և այլն,
- Ստեղծել գրավիչ գրաֆիկաներ՝ ցուցադրությունների, տարբեր իրադարձությունների համար,
- Համագործակցել ընկերության տարբեր թիմերի հետ՝ հասկանալու դիզայնին վերաբերող նրանց պահանջները և առաջարկել դրանց համապատասխան լուծումներ,
- Հետևել ոլորտի զարգացումներին՝ մշտապես բարձրացնելով ընկերության համար ստեղծվող վիզուալ պատկերների արդյունավետությունն ու որակը,
- Կարողանալ աշխատել միաժամանակ մի քանի նախագծերի վրա՝ պահպանելով վերջնաժամկետները։
Անհրաժեշտ հմտություններ
- Adobe Photoshop, Illustrator, Corel ծրագրերի իմացություն,
- Սոցիալական մեդիայի համար վիզուալներ ստեղծելու, լուսանկարներ մշակելու և տպագրական նյութերի վրա աշխատելու փորձառություն,
- Գիտելիքներ տպագրության, գույների տեսության ու սկզբունքների վերաբերյալ,
- Դետալներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն՝ աշխատանքի բարձր որակն ապահովելու համար,
- Հաղորդակցության լավ հմտություններ, տարբեր թիմերի հետ աշխատելու կարողություն,
- Առաջնահերթությունները տարբերակելու և վերջնաժամկետները պահպանելու կարողություն,
- Դիզայնի նկատմամբ մեծ սիրո առկայություն և թարմ իդեաներ գեներացնելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00-18:00։
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։