Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրաֆիկ դիզայներ

Talentus HR

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000-350,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արվեստ, Դիզայն
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Talentus HR ընկերության գործընկեր մարքեթինգային կազմակերպության համար փնտրում ենք փորձառու Գրաֆիկ Դիզայներ։

Պարտականություններ

  • Սոցիալական մեդիա, կայք, տպագիր նյութերի դիզայնի մշակում,
  • Գովազդային բովանդակության և բրենդինգի դիզայն,
  • Հաճախորդի պահանջներին համապատասխան դիզայնի առաջարկներ,
  • Մարքեթինգի և բովանդակության թիմի հետ սերտ համագործակցություն,
  • Բրենդբուքի պահպանում և զարգացում։

Պահանջներ

  • Դիզայնի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Adobe Illustrator, Photoshop, InDesign ծրագրերի գերազանց իմացություն,
  • Կրեատիվ մտածողություն և մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Ժամանակի կառավարում և մի քանի նախագծի վրա միաժամանակ աշխատելու ունակություն,
  • Պորտֆոլիոյի առկայությունը պարտադիր է։

Հավելյալ նշումներ

Ոլորտը՝ Մարքեթինգային ընկերություն,
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ 09:00 – 18:00,
Աշխատանքի վայրը՝ Երևան, Օրբելի 45։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
093829928

Talentus HR -ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում