Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրաֆիկ Դիզայներ

Sovrano

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Արվեստ, Դիզայն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
31.03.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Սովռանո Ընկերությունը` որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշորագույն ներմուծող ընկերություններից, փնտրում է ստեղծարար գրաֆիկ դիզայներ:

Պարտականություններ

  • Նախագծել և մշակել մանրածախ վաճառակետերի համար գովազդային նյութեր
  • Ընկերության սոցիալական կայք-էջի և վեբ կայքի համար մշակել լուսանկարներ
  • Պատրաստել գրաֆիկական բաներներ, կատալոգներ, գնապիտակներ և աշխատել բազմապրոֆիլ տպարանների հետ
  • Պատրաստել պրեզենտացիաների վիզուալ հատվածը
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել աշխատանքներ` ընկերության այլ բաժինների հետ
  • Մշակել ներքին և արտաքին գովազդային նյութերի դիզայնի կոնցեպտ
  • Պատրաստել ճշգրիտ տպագրական ֆայլեր (Տպարանների պահանջի համապատասխան)
  • Մշակել կոնցեպտներ և դիզայն Ընկերության իմիջային առաջխաղացման նախագծերի համար` կորպորատիվ ոճին համապատասխան
  • Կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում:

Պահանջներ

  • Առնվազն 1 տարվա գրաֆիկ դիզայների աշխատանքային փորձ
  • Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw ծրագրերի իմացություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հետաքրքիր մտքեր առաջարկելու և իրականացնելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Ստեղծագործ միտք
  • MS office իմացություն
  • Տպարանների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • *Պորտֆոլիոյի առկայությունը պարտադիր է։

Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում