Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրաֆիկ Դիզայներ

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արվեստ, Դիզայն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

BARSIS LLC աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձով ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆԵՐԻ:

Աշխատանքի նկարագիր`

  • Նախագծերի դիզայնի մշակում` կորպորատիվ ոճին համապատասխան
  • Մասնակցում նախագծերի քննարկմանն ու նոր գաղափարների առաջարկում
  • Իրականացնի բոլոր դիզայներական աշխատանքները, որոնք բխում են ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների ցանկից (Գրաֆիկական բաններների, թռուցիկների, բրոշուրների պրեզենտացիաների պատրաստում)
  • Դիզայնի և տպագրության համար անհրաժեշտ էլեկտրոնային նյութերի բազայի ստեղծում, դասավորում, դասակարգում և թարմացում
  • Անհրաժեշտության դեպքում նյութերի որոնում և ձեռքբերում համացանցից
  • Հաշվետվություն ներկայացնի ղեկավարին կատարվարված աշխատանքների և ֆինանսական հոսքերի վերաբերյալ

Որակավորում`

  • Դիզայների կամ հարակից մասնագիտությունների առնվազն բակալավրի որակավորում
  • Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է
  • Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw ծրագրերի իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է
  • Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն
  • Ժամանակի կառավարման հմտություն

Հետադարձ կապ`

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրությունը նշված էլ. հասցեին:

Ինքնակենսագրության հետ ուղարկել նաև ձեր աշխատանքների պորտֆոլիոն:
Խնդրում ենք դիմեն միայն վերը նշված պայմաններին համապատասխան մասնագետները:

Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 57/16, Երևան, Հայաստանի Հանրապետություն
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
011777000

Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում