Գործիքների վերանորոգման վարպետ (էլեկտրոնշիկ)
Իննոթեկ Մարկետ
Նկարագրություն
TOTAL գործիքների սպասարկման կենտրոնը փնտրում է գործիքների վերանորոգման վարպետ՝ Էլեկտրական գործիքների ուղղությամբ:
Պարտականություններ
- Գործիքի դեֆեկտի ախտորոշում,
- Չափիչ գործիքների միջոցով անսարքությունների և մաշվածության պատճառների բացահայտում,
- Էլեկտրական սխեմաների, տեխնիկական բնութագրերի ընթերցում և հասկացում,
- Էլեկտրական գործիքի անջատիչների փոխարինում, պլատաների վերանորոգում, կոլիբրացիոն կարգավորումների կատարում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը գործիքների վերանորոգման ոլորտում պարտադիր է /էլեկտրոնիկայի ուղղությամբ/
- Գործիքների կառուցվածքի մասին իմացություն,
- Գործիքների աշխատանքի մասին իմացություն,
- Պահեստամասերի ճանաչման իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Արագաշարժություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր ` 09։00-18։00, կիրակիի ազատ։
Աշխատավայրը՝ Ռոստովյան 9/2 (Էրեբունի վարչական շրջան)։
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղություն՝ INNOTEK-ը, ստեղծվել է շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։NNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը
INNOTEK MARKET-ը ներկայացնում է շինանայութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց Երևանում և մարզերում։Մեր դինամիկ և զարգացող թիմը օր օրի ընդլայնվում է, առաջարկելով բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել վստահելի և երկարաժամկետ համագործակցություն՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, նորարարության և պատասխանատվության վրա։