
Գործավարուհի/ադմինիստրատոր
Modus Granum LLC
Նկարագրություն
Գրասենյակին անհրաժեշտ է գործավարուհի:
Պարտականություններ
- Մուտքային/ելքային նամակագրության վերահսկում և համակարգում,
- Գործարար նամակագրության վարում ընկերության գործընկերների հետ,
- Գործարար/ուղեկցող նամակների, լիազորագրերի, վարչական և կազմակերպչական փաստաթղթերի պատրաստում և կազմում,
- Ղեկավարների հանձնարարականների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայոց, ռուսաց լեզվի գրավոր և բանավոր իմացություն,
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
Մանրամասների համար զանգահարել 096 59 21 12 հեռախոսահամարին՝ CV ուղարկելուց հետո՝ միայն աշխատանքային օրերին 10:00-12:00:
Աշխատակիցներին տեղափոխում ենք մեր տրանսպորտով:
Տարիքային սահմանափակումը՝ մինչև 45 տարեկան։
<<MODUS GRANUM>> ընկերությունը հիմնադրվել է 1994 թ․-ին։ 1995 թ․-ից ընկերությունը Հայաստանում և արտերկրում հայտնի դարձավ որպես հացահատիկային մշակաբույսերի և կերային հումքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև <<Արմաշ>> ապրանքային նշանի տակ ալյուր արտադրող։
2009 թ․-ին Եղվարդի համակցված կերերի գործարանը, որը կառուցվել է 1993թ․-ին, դարձավ "MODUS GRANUM" ընկերության արտադրական ճյուղերից մեկը։ Գործարանը հիմնովին նորոգվել է և ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրում է ընտանի կենդանիների և թռչունների համակցված կեր։։
2013թ․-ին MODUS GRANUM-ը գործարանում տեղադրեց տարեկան 40․000 տոննա արտադրողականությամբ՝ ձկան կերերի գերմանական արտադրական հոսքագիծ։
2016թ-ին ընկերությունը ձեռք է բերել և շահագործման հանձնել դանիական արտադրության (ANDRITIZ Դանիա) վերջին արտադրական հոսքագիծը, որը լիովին ավտոմատացնում է արտադրական գործողությունները և ապահովում է տարեկան 60․000 տոննա արտադրողականություն։
2018թ․-ին ընկերությունը սկսեց ձկան կերեր արտահանել հարևան երկրներ;