Գործավարուհի
Ակվինա
Նկարագրություն
«Ակվինա ՍՊԸ » ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարեկիրթ գործավարուհու, ով կապահովի ընկերության ընդունարանի ջերմ և հյուրընկալ մթնոլորտը։
Պարտականություններ
-
Աջակցել գլխավոր տնօրենի ընթացիկ աշխատանքների պլանավորմանը և իրագործմանը,
-
Կազմակերպել և համակարգել աշխատանքային հանդիպումներ, աշխատաժողովներ և այլ միջոցառումներ,
-
Տրամադրել ընկերություն այցելուներին անհրաժեշտ տեղեկատվություն,
-
Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և փաստաթղթերի արխիվացում,
-
Հյուրերի և այցելուների հյուրասիրության կազմակերպում,
-
Հյուրասիրությունների համար գնումների, գրասենյակային տեխնիկայի և պարագաների ձեռքբերման և սպասարկման կազմակերպում,
-
Տնօրինության ուղղակի հանձնարարությունների կատարում և կազմակերպում։
Պահանջներ
-
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
-
Գրասենյակային կամ հարակից աշխատանքային փորձառություն,
Հայերեն, ռուսերեն վարժ տիրապետում, անգլերենի իմացւոյթյունը կդիտվի որպես առավելություն -
Համակարգչային գիտելիքներ (Office, Web, Mail),
-
Ժամանակի կառավարման հմտություն
-
Պատասխանատվության բարձր զգացում,
-
Հաղորդակցման հմտություններ
-
Գրագետ խոսք
-
Պարտաճանաչություն, արագագործություն և մարդկանց հետ շփման կարողություն՝ ինչպես անձամբ, այնպես էլ հեռախոսով/նամակագրությամբ,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը` երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00, շաբաթ՝ 9:00-14:00
Ցանկացողներն իրենց CV-ները (նկարով) կարող են ուղարկել նշված հասցեին: