Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գործավարուհի

Մեգա Թրեյդ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
16.11.2026

Նկարագրություն

MegaTrade ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գործավարուհու։

Կազմակերպված աշխատանք, գրագետ հաղորդակցություն և ուշադրություն մանրուքներին․ եթե այս մոտեցումը Ձերն է, միացե՛ք մեր թիմին։

Պարտականություններ

  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն գործնական նամակագրության վարում և թարգմանությունների կատարում,
  • Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և փաստաթղթերի արխիվացում,
  • Հեռախոսազանգերի ընդունում, տեղեկատվության տրամադրում և հաճախորդների ու գործընկերների հետ հաղորդակցություն,
  • Վառելիքի կտրոնների տրամադրում հաճախորդներին և համապատասխան հաշվառման վարում,
  • Հաճախորդների տվյալների բազայի վարում և թարմացում,
  • Գրասենյակային ապրանքների գնումների և հանդիպումների կազմակերպում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
  • MS Office ծրագրերի լավ իմացություն։
  • Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Ընկերության մասին
address
Հասցե
Տիգրան Մեծ 16
address
Աշխատակիցների քանակ
51-150

2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում