Գործավարուհի
Դուետ Քոմփանի
Նկարագրություն
Պաշտոնի նպատակը - Ապահովել ընկերության վարչական և գրասենյակային գործընթացների արդյունավետ ընթացքը, ներքին ու արտաքին տեղեկատվական հոսքերի ճշգրիտ կառավարումը և պատշաճ գործավարությունը:
Պարտականություններ
- Գրանցել, հաշվառել և արխիվացնել մուտքային և ելքային փաստաթղթերը, նամակները, հրամանները և պայմանագրերը։
- Ընդունել և վերահասցեագրել ընկերության պաշտոնական էլեկտրոնային նամակներն ու հեռախոսազանգերը՝ ապահովելով տեղեկատվության ժամանակին փոխանցումը համապատասխան աշխատակիցներին։
- Ընդունել և ուղղորդել ընկերության այցելուներին, հաճախորդներին և գործընկերներին՝ ապահովելով նրանց պատշաճ սպասարկումն ու հյուրասիրությունը։
- Կազմակերպել ղեկավարության հանդիպումներն ու խորհրդակցությունները, ապահովել անհրաժեշտ պայմաններն ու հյուրասիրությունը և վարել հանդիպումների արձանագրությունները։
- Կազմակերպել գրասենյակային, տնտեսական և գրենական պիտույքների, ինչպես նաև հյուրասիրության համար անհրաժեշտ ապրանքների պատվերները և վարել դրանց մնացորդների հաշվառումը։
- Կատարել ղեկավարի ընթացիկ հանձնարարականները՝ կապված գրասենյակային և վարչական աշխատանքների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ կառավարման, գործավարության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ գործավարության, վարչական կամ գրասենյակային աշխատանքի ոլորտում։
- Փաստաթղթերի հետ աշխատելու և տեղեկատվությունը ճիշտ ու համակարգված կազմակերպելու կարողություն։
- MS Office ծրագրերի, հատկապես Word և Excel-ի, լավ իմացություն։
- Հայերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը՝ որպես առավելություն։
- Հաղորդակցման և կազմակերպչական զարգացած հմտություններ։
- Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցելու կարողություն։
- Բարձր պատասխանատվության զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ։
Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 48 շինություն
<<Դուետ Քոմփանի >> ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ընկերությունը զբաղվում է սուրճի և թեյի արտադրությամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև սուրճի և թեյի հումքի մեծածախ վաճառքով՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
Ընկերության տարածքում գործում է նաև սուրճի և թեյի մասնագիտացված հումքերի խանութ։
Կազմակերպությունում աշխատում է ավելի քան 200 աշխատակից։