Գործավարուհի
Եվրասիա ԲՀԿ
Նկարագրություն
Գործավարուհին ապահովում է կազմակերպության ամենօրյա վարչական և փաստաթղթային աշխատանքների պատշաճ կազմակերպումը, փաստաթղթաշրջանառության արդյունավետ իրականացումը և ներքին ու արտաքին հաղորդակցության համակարգումը։
Պարտականություններ
- Մուտքային և ելքային փաստաթղթերի ընդունում, գրանցում, դասակարգում և պահպանում։
- Փաստաթղթերի պատրաստում, ձևավորում և անհրաժեշտության դեպքում համապատասխան ստորաբաժանումներին փոխանցում։
- Կազմակերպության գրությունների, նամակների, դիմումների և այլ փաստաթղթերի կազմման և շրջանառության ապահովում։
- Էլեկտրոնային և թղթային փաստաթղթաշրջանառության վարում։
- Փաստաթղթերի արխիվացման և պահպանման կազմակերպում։
- Հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակագրության և ընթացիկ հաղորդակցության կազմակերպում։
- Հանդիպումների, ժողովների և գործնական միջոցառումների կազմակերպչական ապահովում։
- Ղեկավարության և աշխատակիցների ընթացիկ վարչական առաջադրանքների կատարում։
- Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, համակարգում և փոխանցում։
- Փաստաթղթերի գաղտնիության և պահպանման սահմանված կարգի ապահովում։
- Անհրաժեշտության դեպքում պետական և այլ կազմակերպությունների հետ պաշտոնական գրագրության կազմակերպում։
- Այլ ընթացիկ վարչական և կազմակերպչական աշխատանքների իրականացում՝ ըստ աշխատանքային անհրաժեշտության։
Պահանջներ
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն․ հավելյալ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Microsoft Office ծրագրերի, մասնավորապես՝ Word և Excel ծրագրերի իմացություն։
- Փաստաթղթաշրջանառության և գրասենյակային աշխատանքների կազմակերպման հիմնական սկզբունքների իմացություն։
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։
- Բարձր պատասխանատվության զգացում, ճշտապահություն և կազմակերպվածություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու կարողություն։
- Խնդիրներն արագ և արդյունավետ լուծելու ունակություն։
- Սահմանված վերջնաժամկետները պահպանելու կարողություն։
- Գաղտնի տեղեկատվության պահպանման և դրա հետ պատասխանատու աշխատելու կարողություն։
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն և աշխատանքում ճշգրտություն։
- Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու և աշխատանքային ծանրաբեռնվածությունը կառավարելու կարողություն։