Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գործավարուհի

MegaTrade

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
21.08.2026

Նկարագրություն

MegaTrade ընկերությունն աշխատանքի է հրավիրում գործավարուհու:

  • Իրականացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով նամակագրություն և թարգմանություններ,
  • Կազմակերպել և վարել ընկերության փաստաթղթաշրջանառությունն ու արխիվացումը,
  • Ընդունել հեռախոսազանգերը, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և ապահովել արդյունավետ հաղորդակցություն հաճախորդների և գործընկերների հետ,
  • Ապահովել վաճառված վառելիքի կտրոնների տրամադրումը հաճախորդներին և վարել համապատասխան հաշվառումը,
  • Վարել և թարմացնել հաճախորդների տվյալների բազան,
  • Կազմակերպել գրասենյակային ապրանքների գնումները,
  • Պլանավորել և կազմակերպել հանդիպումները։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • MS Office ծրագրերի լավ իմացություն,
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ:

2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում