Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գործավարուհի

Երվադա ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
01.07.2026

Նկարագրություն

Կազմակերպությունը ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում գործավարուհու, ով պատասխանատու կլինի կազմակերպության փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպման, գրագրության իրականացման և վարչական գործընթացների համակարգման համար։

Գործավարուհին կարևոր դեր ունի կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովման մեջ՝ նպաստելով փաստաթղթերի ճշգրիտ մշակմանը, պահպանմանը և վերահսկմանը։

Պարտականություններ

  • Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և վերահսկում,

  • Մուտքային և ելքային նամակագրության ընդունում, գրանցում և վարում,

  • Գրությունների, հրամանների, ակտերի և արձանագրությունների կազմում և ձևակերպում,

  • Պայմանագրերին կից փաստաթղթերի պատրաստում և պահպանում,

  • Փաստաթղթերի դասակարգում, պահպանություն և արխիվացում,

  • Կադրային փաստաթղթաշրջանառության վարում,

  • Տարբեր մատյանների վարում և թարմացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,

  • Գործավարական կամ վարչական աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,

  • Ուշադրություն մանրուքներին և կազմակերպվածություն,

  • Գրավոր և բանավոր հաղորդակցման լավ հմտություններ,

  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա (կիրակի՝ ազատ), 09:00–18:00

Կայուն աշխատանք և մասնագիտական զարգացման հնարավորություն։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Արցախի պողոտա, 28/15
address
Աշխատակիցների քանակ
51-150

«Երվադա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002 թվականին։ Տնօրենը՝ Մհեր Մխեյան։ Ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, ներմուծմամբ և արտադրությամբ։ Կայքում կարող եք ծանոթանալ մեր արտադրատեսականուն, ինչպես նաև մեր կողմից իրականացվող ընթացիկ և ավարտված շինարարական նախագծերին։

https://ervada.am/

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում