
Գործավարուհի
Գեպոտանիք ՍՊԸ
Նկարագրություն
Մեր մեծ թիմը փնտրում է բարեկիրթ և բարեհամբույր գործավարուհի:
Հիմնական աշխատանքը գրասենյակային ընթացիկ աշխատանքները կարգավորել, տնօրենի և օգնականի կարգադրությունները կատարել, հյուրերին դիմավերել և հյուրասիրություն ապահովվել, աշխատակիցներին օգնել ադմինիստրատիվ հարցերով:
Պարտականություններ
- Տնօրենի և օգնականի կարգադրությունները կատարել
- Գրասենյակային ընթացիկ աշխատանքները կարգավորել
- Աշխատակիցներին օգնել ադմինիստրատիվ հարցերով
- Հյուրերին դիմավորել և ճանապարհել
- Պայմանագրեր կազմել, տեքստեր հավաքել, թղթաբանություն վարել
Պահանջներ
- Լեզուների իմացությունը՝ ռուսերեն, անգլերեն պարտադիր
- կրթություն - միջին մասնագիտական / բարձրագույն
- աշխատանքային փորձ - ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր - Երկուշաբթիից - ուրբաթ , 10:00 - 18:00, շաբաթ օրերը հերթափոխ մյուս աշխատակիցների հետ:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը (հայատառ) ստորև նշված էլ. հասցեին։
Սիրով սպասում ենք
Գեպոտանիք ՍՊԸ ԹԻՄ
«Գեպո Տանիք» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը հիմնադրվել է 2005 թ-ին։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է տանիքի ծածկերի և գիպսակարտոնե պրոֆիլների արտադրությունից, իսկ այժմ ընկերությունը ընդլայնել է իր արտադրատեսականին և հայ սպառողին է առաջարկում բարձրակարգ սենդվիչ և սիպ պանելներ, եռակցված և ցանկապատի ցանցեր, մետաղապլաստե և ալյումինե պատուհաններ / դռներ։
Արտադրանքի բարձր որակի ապահովումը ընկերության կարևորագույն նպատակն է, ինչը հնարավոր է դառնում արտադրության բոլոր փուլերում խիստ հսկողության և հումքի հուսալի մատակարարների ընտրության շնորհիվ։
Արտադրության համար օգտագործվում է միայն եվրոպական ժամանակակից սարքավորումներ՝ բարձր ճշգրտության արտադրական գծեր, որոնք թույլ են տալիս ստեղծել նորարարական որակյալ արտադրանք:
Լինել «Գեպո Տանիք»-ի հաճախորդ՝ նշանակում է լինել առաջատար ընկերության մաս, որն ունի ավելի քան 18 տարվա փորձ իր ոլորտում:
Եղի՛ր մեզ հետ։ Եղի՛ր մեկ քայլ առաջ!