
Ադմինիստրատիվ օգնական
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Նկարագրություն
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ խոշոր շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ադմինիստրատիվ օգնականի:
Պարտականություններ
- Կատարել հեռախոսազանգեր, վարել նամակագրություն
- Կազմակերպել ընկերության ստորաբաժանումների միջև հաղորդակցությունն ու պրոդուկտիվ աշխատանքային ընթացքը
- Կառավարել հանդիպումների, ժողովների և խորհրդակցությունների գրաֆիկը
- Կազմակերպել հյուրերի և այցելուների հյուրասիրությունը
- Իրականացնել ղեկավարության կողմից հանձնարարվող և հաստիքից բխող այլ ադմինիստրատիվ աշխատանքներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Ադմինիստրատիվ աշխատանքային փորձառություն
- Համակարգչային գրագիտություն և տարբեր ծրագրերով աշխատելու փորձ (MS Offie և այլն)
- Անգլերենի և ռուսերենի իմացություն
- Պատասխանատվության և պարտաճանաչության բարձր զգացում
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ներկայանալի տեսք, գրագետ խոսք, մաքրասիրություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ 09։00-18։00
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։