Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գործավարուհի

Semur & Co

Քաղաք` Եղվարդ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
12.10.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է գործավարուհի՝ ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությամբ։

Պարտականություններ

  • Փաստաթղթաշրջանառության կազմակերպում
  • Ընկերության էլեկտրոնային փոստի կառավարում, նամակների ընդունում և համապատասխան ստորաբաժանումներին փոխանցում
  • Ընկերության այցելուների պատշաճ դիմավորում, ըստ անհրաժեշտության՝ հյուրասիրության կազմակերպում
  • Գործնական հանդիպումների կազմակերպում
  • Գործուղումներին և աշխատանքային այցերին առնչվող կազմակերպչական աշխատանքների իրականացում
  • Տնօրենների անմիջական այլ հանձնարարությունների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարչարարության ոլորտում
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու ունակություն
  • Համակարգչից օգտվելու կարողություն MS Office (MS Word, Excel)

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, ք․ Եղվարդ Երևանյան խճուղի, 118 շենք
address
Աշխատակիցների քանակ
1-15

«Սեմուր ընդ Կո» ընկերությունն այսօր Հայաստանի շինանյութերի արտադրության արդյունաբերության ոլորտի ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2003 թվականին: «Սեմուր ընդ Կո» ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը արտադրվող ու ներկրվող ապրանքատեսականու որակն է: «Սեմուր ընդ Կո» ընկերությունը առանձնանում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ համախմբված, հմուտ աշխատակազմ է ձևավորվել: Մեր ընկերության հիմնական նպատակներն են՝ • ապահովել տեղական շուկան որակյալ և մրցունակ արտադրանքով • շինարարական ծառայությունների բարձրակարգ մատուցումը • վաճառքի ու սպասարկման կենտրոնների հասանելությունը • ժամանակի ու հավելյալ ռեսուրսների խնայումը «Սեմուր ընդ Կո» ընկերության կարգախոսն է՝ «Հուսալի և ամուր տանիք ապագա սերունդներին»:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում