Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գործավարուհի

"Թամարա" ՍՊԸ

Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
10.07.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

  • Գրասենյակի ադմինիստրատիվ աշխատանքների կատարում (հեռախոսազանգերի, նամակների պատասխանում, փաստաթղթաշրջանառության վարում)
  • Գրասենյակի փաստաթղթաշրջանառության ժամանակին և պատշաճ կերպով կազմակերպում. անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ուղարկում, ընդունում,թարգմանություն, պահպանում՝ ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակներով
  • Ղեկավարի և անձնակազմի միջև ինֆորմացիայի շրջանառության ապահովում
  • Անմիջական ղեկավարի կողմից տրվող՝ պաշտոնից բխող, այլ հանձնարարականների իրականացում
  • Գրասենյակի ամենօրյա ադմինիստրատիվ գործընթացի իրագործում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Հայերենի , ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային գրագիտություն՝ MSOffice փաթեթի գերազանց իմացություն (այլ աշխատանքային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Բանավոր և գրավոր գրագետ և հստակ խոսք։
  • Կարգապահություն և բարձր պատասխանատվության զգացում
  • Հաղորդակցման հմտություններ
  • Միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
  • Մանրուքների նկատմամբ լինել ուշադիր և ճշտապահ
  • Թիմում աշխատելու և համագործակցելու պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

6-օրյա աշխատանքային շաբաթ

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
093949090

36 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում