Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գործավար - օգնական

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
27.07.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Վեոլիա Ջուր ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, ով ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք և փնտրում է աշխատակցի իր թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Համակարգել և իրականացնել ընկերության փաստաթղթաշրջանառության ծրագրի միջոցով հասցեագրված նամակագրության գործընթացը;
  • Գրել, վարել և անհրաժեշտության դեպքում բաշխել ներքին հաղորդակցությամբ ստացված էլեկտրոնային նամակները և փաստաթղթերը;
  • Հավաքագրել և պատշաճ կերպով արխիվացնել անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը;
  • Կազմակերպել նշանակված հանդիպումները և խորհրդակցությունները;
  • Կազմակերպել գրասենյակային անհրաժեշտ իրերի տրամադրման գործընթացը;
  • Իրականացնել համապատասխան ստորաբաժանման գործունեության հետ կապված անհրաժեշտ վարչարարական աշխատանքները

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն;
  • Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, Power Point);
  • Գործարար նամակագրություն վարելու իմացություն և հմտություններ
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություններ
  • Մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանք

Հավելյալ նշումներ

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները /CV/ ստորև նշված էլեկտրոնային հասցեին: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Աբովյան 66
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
033144748

Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում