Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական մինչև 400,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
03.08.2026

Նկարագրություն

«էԿՈ ԲԻԼԴԻՆԳ» շինարարական ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված գործավարի, իր թիմը համալրելու համար:

Պարտականություններ

  • Կատարել հեռախոսազանգեր, վարել նամակագրություն,
  • Կազմակերպել ընկերության ստորաբաժանումների միջև հաղորդակցությունն ու պրոդուկտիվ աշխատանքային ընթացքը,
  • Կառավարել հանդիպումների, ժողովների և խորհրդակցությունների գրաֆիկը,
  • Կազմակերպել հյուրերի և այցելուների հյուրասիրությունը,
  • Իրականացնել ղեկավարության կողմից հանձնարարվող և հաստիքից բխող այլ ադմինիստրատիվ աշխատանքներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Ադմինիստրատիվ աշխատանքային փորձառություն,
  • Համակարգչային գրագիտություն և տարբեր ծրագրերով աշխատելու փորձ (MS Offie և այլն),
  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Պատասխանատվության և պարտաճանաչության բարձր զգացում,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Ներկայանալի տեսք, գրագետ խոսք, մաքրասիրություն։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձ` մրցակցային

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-շաբաթ։

Աշխատավայր՝ Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք, 6/2

Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում