Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գործավար

Eldorado Armenia

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
27.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մեր ընկերությունը փնտրում է կազմակերպված, ուշադիր, ճշտապահ և պատասխանատու մասնագետի, ով կմիանա մեր թիմին՝ ապահովելու արտահանման փաստաթղթերի ձևակերպման գործընթացները։

Պարտականություններ

  • Արտահանման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և ձևակերպում (CMR, ինվոյսներ, փաթեթավորման ցուցակներ, հաշվապահական փաստաթղթեր և այլ ուղեկցող փաստաթղթեր),
  • Հաշիվների դուրսգրում և անհրաժեշտ տեղեկատվության ճշգրիտ ամրագրում՝ համաձայն արտահանման պայմանագրի,
  • Համագործակցություն ֆինանսական բաժնի հետ՝ տվյալների տրամադրման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և անհրաժեշտ վճարումների համակարգման նպատակով,
  • Արտահանման փաստաթղթերի ստուգում՝ սխալներից և անճշտություններից խուսափելու համար,
  • Ֆինանսական բաժնի հետ միասին՝ վճարումների և մուտքերի վերահսկում, ինչպես նաև ընթացիկ ծախսերի փաստաթղթավորում,
  • Ընկերության բազայում բոլոր արտահանման և ֆինանսական փաստաթղթերի գրանցում, արխիվացում և անհրաժեշտության դեպքում տվյալների վերամշակում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտություն, հաշվապահություն կամ միջազգային առևտրի ոլորտներում),
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ արտահանման կամ ֆինանսական ոլորտում,
  • Գիտելիքներ միջազգային առևտրի կարգավորումների և հաշվապահական փաստաթղթերի վերաբերյալ,
  • MS Office (հատկապես Excel) և 1C կամ այլ հաշվապահական ծրագրերի իմացություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն (գրավոր և բանավոր),
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Հավելյալ նշումներ

Մեզ մոտ դուք կունենաք՝

  • Մասնագիտական աճ,
  • Անվճար առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում։

Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճառյան 33/4։

Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օրյա (երկուշաբթիից ուրբաթ)։

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Աճառյան 33/4
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041108890

Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:

Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։

Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։

Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`

  • ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
  • ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
  • ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
  • ք. Չարենցավան` Քոչարի 16/3
  • ք. Էջմիածին, Թումանյան 0/10
  • ք. Արմավիր, Շահումյան 50/2
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում