Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գործատուի բրենդավորման մասնագետ

Աթենք ՍՊԸ

Աշխատավայր` Ավան, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
12.07.2026

Նկարագրություն


Փնտրում ենք նախաձեռնող, կրեատիվ և էներգիայով լի թիմակցի, ով սիրում է ակտիվ հաղորդակցվել, նոր ու հետաքրքիր կապեր հաստատել և լինել Ընկության բրենդի առաջխաղացմանն ուղղված միջոցառումների կիզակետում:

Պարտականություններ

  • Մշակութային ծրագրերի և միջոցառումների օպերացիոն կազմակերպում և համակարգում
  • Ծրագրերին աջակցող վիզուալ և տեղեկատվական նյութերի պատրաստում
  • Թիմին ադմինիստրատիվ և օպերացիոն աջակցություն առօրյա գործընթացներում
  • Միջոցառումների և ծրագրերի իրականացման լոգիստիկ համակարգում

    Պահանջներ
  • Բարձրագույն կրթություն
  • Գործարար հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Կազմակերպման զարգացած հմտություններ
  • Համակարգային մտածողություն
  • Բազային գիտելիքներ MS Excel֊ից

Ընկերության մասին
address
Հասցե
Ավան, Մարշալ Բաբաջանյան 21/5
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
060434303
  • Հիմադրում: «Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
  • Նոր սեփականատերեր և խոշոր ներդրումներ: 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Շնորհիվ խոշոր ներդրումների իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
  • Կիսապատրաստվածքի գործարանի առանձնացում: 2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է կիսապատրաստվածքի արտադրության ծավալները՝ սպառողին առաջարկելով լայն և բազմազան տեսականի:
  • Որակ և անվտանգություն: «Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով բարձրորակ հումք: Ընկերությունը կառավարում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
  • Շուկայի առաջատար Ընկերություն: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ քաղաքականության «Աթենք»-ը շուկայի բացարձակ առաջատարն է:
    Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է:
  • Խոշոր արտադրական համալիրի կառուցում և զարգացման նոր հայեցակարգեր: 2025 թ․֊ին Ընկերությունը գործարկում է օրական շուրջ 120 տոննա արտադրողականությամբ, ISO ստանդարտներին համապատասխանող նոր արտադրական համալիր, որը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ: Համալիրը ոչ միայն մեր Ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։
  • ՀՀ֊ում մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանց: Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
  • Մարդկային կապիտալ: «Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1500 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս:
Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում