Գործառնական վերահսկողության և գույքագրման մասնագետ
Լավ Ավտո
Նկարագրություն
Ապահովել ընկերության դեբիտորական պարտքերի, պաշարների և գույքային արժեքների նկատմամբ վերահսկողկողությունը, կազմակերպել և իրականացնել գույքագրման գործընթացները և աջակցել ներմուծման ու արտահանման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։
Պարտականություններ
- Իրականացնել դեբիտորական պարտքերի, այդ թվում՝ ժամկետանց պարտավորությունների մշտադիտարկում, վերլուծություն և համապատասխան տեղեկատվության ներկայացում ղեկավարությանը։
- Կազմակերպել և իրականացնել ընկերության ապրանքային պաշարների գույքագրումները, բացահայտել դրանց անհամապատասխանություններն ու շեղումները, ուսումնասիրել դրանց առաջացման պատճառները։
- Գույքագրման և ստուգումների արդյունքներով կազմել համապատասխան արձանագրություններ, հաշվետվություններ և առաջարկություններ։
- Այցելել հաճախորդների և գործընկերների վաճառակետեր՝ դեբիտորական պարտքերի, ապրանքային մնացորդների և համագործակցության հետ կապված հարցերի ուսումնասիրության նպատակով։
- Համակարգել ներմուծման և արտահանման գործընթացները մաքսային բրոքերի, և ընկերության համապատասխան ստորաբաժանումների հետ։
- Հետևել ներմուծման և արտահանման փաստաթղթերի պատրաստման, ներկայացման և ձևակերպման ընթացքին, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց փոխանցումը համապատասխան ստորաբաժանումներին։
- Վերհանել գործառնական գործընթացներում առկա խնդիրներն ու ռիսկերը և ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։
- Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ՝ պաշտոնի գործառույթներին և ընկերության գործունեությանը համապատասխան։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն։
- 1C ծրագրի իմացություն։
- Հայերենի ազատ, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
- Վերլուծական մտածողություն, տեղեկատվության հետ աշխատելու և հաշվետվություններ կազմելու կարողություն։
- Կազմակերպվածություն, պատասխանատվության բարձր զգացում և հաղորդակցման հմտություններ։
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է։
- Անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
- Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–18:00։
- Շաբաթ՝ 09:00–14:00։
- Զուտ աշխատավարձ՝ 300,000 ՀՀ դրամից սկսած՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման։
<<Հույս-Մոտոր>>ՍՊԸ-ն Հայաստանի ավտոպահեստամասերի շուկայում իր գործունեությունը սկսել է 1989թ., զբաղվում է Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում արտադրվող ավտոպահեստամասերի, քսայուղերի և էլեկտրական մարտկոցների ներմուծմամբ և իրացմամբ:Ընկերությունը համագործակցում է վստահելի և ճանաչված արտադրողների հետ՝շուկային առաջարկելով որակյալ սերտիֆիկացված և մրցունակ ապրանքատեսականի։Մեր գործունեության հիմնական սկզբունքներն են հուսալիությունը,թափանցիկությունը,բարձր սպասարկումը և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները։«ԼԱՎ ԱՎՏՈ»-ն ունի վաճառքի մի քանի մասնաճյուղ Երևանում և շարունակաբար զարգացնում է իր գործունեությունը՝ համապատասխանեցնելով այն շուկայի պահանջներին և ժամանակակից չափանիշներին։