Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գործառնական տնօրեն (Chief Operating Officer – COO)

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
02.06.2025

Նկարագրություն

Բեկոն Պրոդուկտը փնտրում է փորձառու և համակարգող Գործառնական Տնօրեն (COO), ով կղեկավարի մատակարարման շղթայի բոլոր օպերացիոն գործառույթները՝ ներառյալ գնումները, պահեստային համակարգը, ներքին և արտաքին լոգիստիկան, ինչպես նաև նախագծերի կառավարումը։ Նոր COO-ն միաժամանակ կխաղա կարևոր դեր կազմակերպության տարբեր ստորաբաժանումների խաչաձև համագործակցության ապահովման և գործադիր տնօրենի ռազմավարական առաջնահերթությունների գործնական իրագործման գործընթացում։

Պաշտոնի նպատակը

Ապահովել մատակարարման շղթայի ամբողջական համակարգումը՝ բարձրացնելով գործընթացների արդյունավետությունը, նվազեցնելով ծախսերը և ամրապնդելով բաժինների միջև համագործակցությունը։ Աջակցել տնօրինությանը ռազմավարական նախաձեռնությունների գործնական իրականացման, առաջնահերթ ծրագրերի համակարգման և կազմակերպությունում փոփոխությունների համադրման գործում՝ կատարելով ինտեգրատորային դերակատարում։

Պարտականություններ

1. Մատակարարման շղթայի համակարգում և ռազմավարական ուղղորդում

  • Ղեկավարել և համակարգել արտադրության ամբողջական մատակարարման շղթան ապահովող գործող և ձևավորվող ստորաբաժանումների աշխատանքը,
  • Աջակցել մատակարարման ռազմավարության ձևավորմանը՝ բիզնեսի աճի պլանների և արդյունավետության պահանջների համադրմամբ

2. Գործընթացների օպտիմալացում և տվյալահեն որոշումներ

  • Ներդնել և համակարգել միատեսակ և մոնիտորինգի ենթակա գործընթացային մոտեցումներ,
  • Ներդնել KPI-ներ, վերահսկել արդյունավետության և ծախսերի վերլուծական գործիքներ,
  • Աշխատել ERP համակարգերի և համագործակցության գործիքների (1C, Bitrix24) հետ՝ ապահովելով թափանցիկություն և ավտոմատացում,
  • Կառավարել ընթացիկ նախագծերը՝ ներառյալ ենթակառուցվածքային և օպտիմալացման նախաձեռնությունները:

3. Համագործակցություն, ինտեգրացիա և հաղորդակցություն

  • Զարգացնել խաչաձև թիմային համագործակցությունը՝ հատկապես վաճառքի, ֆինանսների, արտադրության և ՄՌ-ի հետ,
  • Համակարգել բաժինների միջև հաղորդակցության հոսքերը՝ նպաստելով միասնական նպատակների իրագործմանը,
  • Իրականացնել CEO-ի կողմից ձևավորված ռազմավարական ծրագրերի և նախաձեռնությունների պրակտիկ համակարգումը:

4. Հաշվետվականություն և մասնակցություն ղեկավար թիմում

  • Ներկայացնել պարբերական օպերացիոն հաշվետվություններ գործադիր տնօրենին,
  • Մասնակցել ռազմավարական հանդիպումներին, որոշումների ընդունմանը և ռազմավարական նախաձեռնությունների համակարգմանը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է Տնտեսագիտության, Տեխնիկական կամ Բիզնեսի ոլորտում,
  • 10+ տարվա փորձ մատակարարման շղթայի ոլորտում, որից առնվազն 5 տարին՝ ղեկավար պաշտոնում,
  • Առնվազն 3 տարվա փորձ արտադրական ոլորտի մատակարարման շղթայում,
  • Փորձ՝ բաժինների խաչաձև համագործակցության ապահովման և կազմակերպչական ինտեգրացիայի գործում,
  • Տեխնիկական մտածողություն, գործընթացների օպտիմալացման փորձ,
  • Տիրապետում ERP համակարգերին և համագործակցության գործիքներին (1C, Bitrix24),
  • Բարձր մակարդակի հաղորդակցման, կառավարման և ռազմավարական մտածողության հմտություններ,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր է:

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք`

  • Առաջնորդող դեր կազմակերպության օպերացիոն համակարգի կայացման և CEO-ի առաջնահերթությունների իրագործման համատեքստում,
  • Համագործակցություն փորձառու թիմի և գործող բաժինների ղեկավարների հետ,
  • Մրցունակ աշխատավարձային փաթեթ և բոնուսային մոտիվացիոն համակարգ,
  • Զարգացման և ազդեցության իրական հնարավորություններ՝ ընկերության վերափոխման փուլում:
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում