Գործառնական համակարգման փոխտնօրեն
ASEDL LLC
Նկարագրություն
Համակարգել կազմակերպության ընթացիկ գործունեությունը, ապահովել ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցությունը և վերահսկել տնօրենի հանձնարարականների իրականացումը։
Պարտականություններ
-
Համակարգել ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները և ապահովել արդյունավետ համագործակցությունը։
-
Վերահսկել աշխատանքային գործընթացների իրականացումն ու սահմանված ժամկետների պահպանումը։
-
Ապահովել տնօրենի հանձնարարականների կատարման վերահսկողությունը։
-
Մասնակցել կազմակերպության աշխատանքային պլանների մշակմանը և իրականացմանը։
-
Կազմել և ներկայացնել գործունեության վերաբերյալ հաշվետվություններ։
-
Կազմակերպել և անցկացնել աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ։
-
Բացահայտել գործառնական խնդիրները և առաջարկել լուծումներ։
-
Վերահսկել կազմակերպության ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։
-
Ապահովել ներքին կարգապահության և աշխատանքային կանոնների պահպանումը։
-
Տնօրենի հանձնարարությամբ ներկայացնել կազմակերպությունը հանդիպումների և բանակցությունների ընթացքում։
-
Տնօրենի բացակայության դեպքում կատարել սահմանված գործառույթներ։
Պահանջներ
-
Տնտեսագիտական գիտությունների ոլորտի բարձրագույն կրթություն (Կառավարում, Բիզնեսի կառավարում)
-
Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ կառավարման, գործառնական համակարգման (Operations) կամ թիմերի ղեկավարման ոլորտում
-
Կառավարման հմտություններ
-
Նախագծերի կառավարում
-
Հայերենի,ռուսերենի և անգլերենի իմացություն
-
MS Office (Word, Excel, PowerPoint) փաթեթի պարտադիր իմացություն, ERP, CRM համակարգերի իմացություն
-
Առաջնորդություն և թիմի մոտիվացում
-
Ճգնաժամային կառավարում (Crisis Management
-
Բանակցելու հմտություններ
-
Պատասխանատվություն
-
Որոշումներ կայացնելու ունակություն
«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով: