
Նկարագրություն
Alex-R անշարժ գույքի գործակալությունը ընդլայնում է իր թիմը։ Եթե ակտիվ եք, նպատակասլաց և աշխատասեր, ապա մեր թիմը սպասում է հենց Ձեզ։
Պարտականություններ
- Անշարժ գույքի զննություն և լուսանկարում
- Անշարժ գույքի ցուցադրությունների կազմակերպում
- Առուվաճառքի կամ վարձակալության գործարքի ուղեկցում
- Անշարժ գույքի ընդունում-հանձնում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Վարորդկան իրավունքի և մեքենա վարելու հմտությունը դիտում է որպես առավելություն
- Անգլերենի, ռուսերենիիմացությունը, ինչպես նաև վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հաղորդակցման հմտություններ` կիրթ խոսք, հաճախորդների հետ անկաշկանդ շփվելու կարողություն, թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ 10։00-19։00։ Հնարավոր է նաև համատեղությամբ։
Սկզբնական փուլում տրվում է աշխատավարձ՝ ֆիկսված գումար + գործարքի Ձեր %-ը։
«Ալեքս-Ռեկռուտինգ» ՍՊԸ-ն, որի կազմում գործում է «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը սկսել է իր աշխատանքը 2006 թվականից և ունի իր ուրույն և կայուն դիրքը՝ շնորհիվ ազնիվ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդներին ցուցաբերած անհատական մոտեցման: «Ալեքս-Ռ»-ը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը թույլ է տալիս հաճախորդին արագ իրագործել ցանկացած գործարք անշարժ գույքի ոլորտում: Համապատասխան որակավոման և բազմամյա փորձի շնորհիվ՝ «Ալեքս-Ռ» ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը Ձեզ կօգնի իրականացնել շահավետ գործարքներ՝ ապահովելով գործարքի գաղտնիությունը, և զերծ մնալ գործարքի ընթացքում բարձր ռիսկերից՝ հասցնելով դրանք նվազագույնի: «Ալեքս-Ռ» ընկերության իրավաբանական բաժնի աշխատակիցները կապահովեն Ձեր գործարքների օրինականությունը, փաստաթղթերի ճշտությունը և ծագած ցանկացած խնդիրների արագ և որակյալ լուծումը: Մենք գործում ենք Երևան քաղաքի տարբեր համայնքներում և պատրաստ ենք օգնելու Ձեզ կատարել ճիշտ, արագ և շահավետ գործարքներ: Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և ուրախ կլինենք Ձեզ տեսնել նրանց թվում: «ԱԼԵՔՍ-Ռ»՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԶ ՀԵՏ