Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Գործադիր, Մենեջմենթ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը հայտարարում է մրցույթ՝ Գործադիր տնօրենի պաշտոնը համալրելու համար։

Փնտրում ենք կառավարչական փորձ, կազմակերպչական բարձր կարողություններ և նախաձեռնողականություն ունեցող մասնագետի, ով կղեկավարի Պալատի ընթացիկ գործունեությունը, կապահովի աշխատակազմի արդյունավետ աշխատանքը և կնպաստի Պալատի ինստիտուցիոնալ զարգացմանը։

Պարտականություններ

  • Պալատի ընթացիկ գործունեության և աշխատակազմի աշխատանքի կազմակերպում ու ղեկավարում,
  • Պալատի կառավարման մարմինների որոշումների և հանձնարարականների պատշաճ ու ժամանակին կատարման ապահովում,
  • աշխատակազմի արդյունավետ կառավարում, գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխում, կատարողականի և աշխատանքային կարգապահության վերահսկում,
  • Պալատի ներքին գործընթացների, փաստաթղթաշրջանառության, հաշվետվողականության և ներքին վերահսկողության արդյունավետ համակարգերի կազմակերպում և գործարկում,
  • ֆինանսական, վարչական և կազմակերպական գործընթացների պատշաճ կառավարման և վերահսկողության ապահովում,
  • Պալատի կրթական, որակավորման, շարունակական մասնագիտական զարգացման, անդամակցության, հրատարակչական և այլ ծրագրերի իրականացման համակարգում,
  • բյուջեի կատարման, պայմանագրային հարաբերությունների, գնումների և նյութական ռեսուրսների կառավարման կազմակերպում ու վերահսկում,
  • Պալատի անդամների, պետական մարմինների, միջազգային և մասնագիտական կազմակերպությունների ու այլ շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների համակարգում,
  • Պալատի զարգացման ծրագրերի մշակմանը մասնակցություն և դրանց իրականացման ապահովում,
  • Պալատի ներկայացում՝ գործադիր տնօրենին վերապահված լիազորությունների շրջանակում,
  • Պալատի նախագահին և Խորհրդին անհրաժեշտ հաշվետվությունների ու տեղեկատվության ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահական հաշվառման, աուդիտի, կառավարման կամ իրավունքի ոլորտում,
  • Առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարին՝ ղեկավար կամ կառավարչական պաշտոնում,
  • Կազմակերպության և աշխատակազմի աշխատանքի կազմակերպման ու կառավարման գործնական փորձ,
  • Ֆինանսական կառավարման, բյուջետավորման, հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության հիմնական սկզբունքների լավ իմացություն,
  • Գործընթացների կազմակերպման, փաստաթղթաշրջանառության և վերահսկողական մեխանիզմների ներդրման կարողություն,

Առավելություն կհամարվի՝

  • հաշվապահական հաշվառման, աուդիտի, ֆինանսների կամ մասնագիտական ծառայությունների ոլորտում աշխատանքային փորձը,
  • միջազգային և/կամ մասնագիտական կազմակերպությունների հետ աշխատանքի փորձը,
  • Պալատի կամ այլ ճանաչված մասնագիտական կազմակերպության համապատասխան մասնագիտական որակավորման առկայությունը,
  • մասնագիտական կամ անդամակցության վրա հիմնված կազմակերպությունում կառավարման փորձը։
  • աշխատանքային օրենսդրության և կազմակերպությունների կառավարման հիմնական սկզբունքների իմացություն,
  • թիմ ղեկավարելու, աշխատանքները պլանավորելու և վերահսկելու, կազմակերպական փոփոխություններ իրականացնելու և բարդ իրավիճակներում որոշումներ կայացնելու կարողություն,
  • հաղորդակցման, բանակցային և կազմակերպչական բարձր հմտություններ,
  • պատասխանատվություն, անաչառություն, նախաձեռնողականություն և արդյունքամետ մոտեցում,
  • ժամանակակից համակարգչային և գրասենյակային ծրագրերի լավ իմացություն,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • անգլերենի ազատ տիրապետում՝ բանավոր և գրավոր հաղորդակցության մակարդակով,
  • ռուսերենի ազատ տիրապետում՝ բանավոր և գրավոր հաղորդակցության մակարդակով։

Մենք առաջարկում ենք՝

  • պատասխանատու և ազդեցիկ ղեկավար պաշտոն Հայաստանի աուդիտի և հաշվապահության ոլորտների միակ հավատարմագրված մասնագիտացված կառույցում,
  • մասնագիտական և ինստիտուցիոնալ զարգացման ծրագրերի իրականացման հնարավորություն,
  • համագործակցություն ոլորտի առաջատար մասնագետների, պետական մարմինների և միջազգային կառույցների հետ,
  • մրցունակ վարձատրություն՝ պայմանավորված թեկնածուի փորձով և որակավորմամբ։

Աշխատանքային օրեր և ժամեր

Երկուշաբթի - ուրբաթ, ժամը 9:00-18:00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում