Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գործադիր տնօրեն

"Հայաստանի գինիներ" ՀԿ

Քաղաք` Երևան
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
01.07.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Հայաստանի գինիներ» գինու ոլորտի
խթանման հասարակական կազմակերպությունը հայտարարում
է մրցույթ Գործադիր տնօրենի պաշտոնի համար։ Գործադիր
տնօրենը իրականացնում է Կազմակերպության ընթացիկ
գործունեության կառավարումը, ապահովում է
Կազմակերպության Կանոնադրությամբ նախատեսված
կառավարման մյուս մարմինների Ժողովի և Խորհրդի
գործունեությունը։ Գործադիր տնօրենը հաշվետու է
Կազմակերպության Ժողովին և Խորհրդին։

Պարտականություններ

Գործադիր տնօրենը, Կազմակերպության
Կանոնադրությանը, Ժողովի և Խորհրդի որոշումներին
համապատասխան, մասնավորապես իրականացնում է հետևյալ
գործառույթները`

  • Կազմակերպել և համակարգել Կազմակերպության և ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքը;
  • Ապահովել մշտական կապը կազմակերպության անդամների հետ, Կազմակերպության անդամների կարիքների գնահատման հիման վրա մշակել Կազմակերպության գործությունների ծրագիր և իրականացնել միջոցների պլանավորում;
  • Շարունակական մոնիտորինգի ենթարկել Կազմակերպության անդամներին մատուցվող ծառայությունների որակը;
  • Ընդունել Կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող ցանկացած հարցի վերաբերյալ որոշումներ, որոնք Կանոնադրությամբ կամ օրենքով վերապահված չեն կազմակերպության այլ մարմնի իրավասությանը;
  • Տնօրինել և կառավարել Կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ կնքել Կազմակերպության անունից;
  • Հաստատել Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը;
  • Իրականացնել օրենքով, Ժողովի և Խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի, կառավարման կամ գինեգործության ոլորտում;
  • Առնվազն 2 տարվա փորձառություն կառավարման ոլորտում;
  • Փորձառություն զարգացման ծրագրեր իրականացնելու, ֆոնդեր ներգրավելու ոլորտում;
  • Ֆինանսական միջոցներ կառավարելու, կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվություններ պատրաստելու ունակություն;
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների սահուն իմացություն;
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ;
  • Նորարարություն և ռիսկի դիմելու ունակություն;
  • Նպատակասլացություն և մոտիվացիա;
  • Խնդիրները և ռիսկերը ժամանակին կառավարելու և վերահսկելու ունակություն;
  • Պատասխանատվության բարձր զգացում, պլանավորման, ժամանակի կառավարման հմտություններ։

Հավելյալ նշումներ

Ոչ լրիվ աշխատաժամանակ՝ հետագայում լրիվ աշխատաժամանակի վերածվելու հնարավորությամբ

Հավելյալ Տեղեկություններ

Համապատասխան թեկնածուները նշված
էլ. հասցեին պետք է ուղարկեն
հետևյալ փաստաթղթերը՝
- Ոլորտում փորձառությունը նկարագրող մոտիվացիոն նամակ;
- Ինքնակենսագրական (CV)՝ անգլերեն լեզվով և լուսանկարով;
- Անձը հաստատող փաստաթղթի, նույնականացման քարտի
պատճենները;
- Բարձրագույն կրթության առկայությունը հավաստող
փաստաթղթի պատճենը;
- Երաշխավորագիր - նամակներ՝ դիմումատուի ցանկությամբ։
Ընտրված թեկնածուն (թեկնածուները) կհրավիրվեն
հարցազրույցի կազմակերպության Խորհրդում։ Տնօրենի
ընտրությունը կատարում է Խորհուրդը։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, քաղաք Երևան, Մաշտոցի պող., շենք 27ա, բն 3
Phone
Հեռ.
+37494535050
«Հայաստանի գինիներ» գինու ոլորտի խթանման հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021թ․ -ին։ Կազմակերպության նպատակն է․ - Կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու որակը հավաստող միասնական ապրանքային նշանի (պիտակի) ձևավորումն ու առաջ մղումը, - Կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանումը, - Հայաստանում գինու սպառման մշակույթի խթանումը՝ բարձրացնելով բնակչության տեղեկացվածությունը գինու վերաբերյալ և հայրենական որակյալ գինու նկատմամբ պահանջարկի ձևավորումը, - Գինու զբոսաշրջության զարգացմանն աջակցությունը, - Ցուցահանդեսների, տոնավաճառների, փառատոների, գինու որակի գնահատման համտեսների և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև նման միջոցառումներին Կազմակերպության անդամների մասնակցությանն աջակցությունը, - Գինեգործության ոլորտում օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը։
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում