Գործադիր օգնական (Executive Assistant)
Job.am գործընկեր
Նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված գործադիր օգնականի, ով կաջակցի ղեկավարին առօրյա աշխատանքներում, կհամակարգի փաստաթղթային, ֆինանսական և կազմակերպչական հարցերը։ Կարևորում ենք վստահելիությունը, ինքնուրույն աշխատելու կարողությունն ու ուշադրությունը մանրուքների նկատմամբ։
Աշխատանքային պարտականություններ
- Համակարգել տարբեր ոլորտների մասնագետների (իրավաբաններ, բանկային ոլորտի մասնագետներ, հաշվապահներ) հետ իրավական և հարակից աշխատանքները։
- Աշխատել բանկային և այլ ֆինանսական փաստաթղթերի հետ։
- Իրականացնել հարկային մարմինների հետ կապված անհրաժեշտ աշխատանքները։
- Հետևել փաստաթղթերի վավերականության ժամկետներին և կազմակերպել դրանց թարմացման գործընթացը։
- Կազմակերպել ուղևորությունների հետ կապված ընթացիկ աշխատանքները՝ ներառյալ ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրումները և այլ կազմակերպչական հարցեր։
- Վարել ծախսերի հաշվառում։
- Անհրաժեշտության դեպքում աջակցել այլ ընթացիկ վարչական, կազմակերպչական և փաստաթղթային հարցերի լուծմանը։
- Պատրաստել ամսական և տարեկան հաշվետվություններ։
Պահանջվող հմտություններ և անձնական որակներ
- Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Անձնական տեղեկատվության հետ պատասխանատու աշխատելու և գաղտնիությունը պահպանելու կարողություն։
- Փաստաթղթաշրջանառության, պայմանագրերի և ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատանքի հիմնական գիտելիքներ և դրանց բովանդակությունը հասկանալու կարողություն։
- Տարբեր կառույցների և մասնագետների հետ արդյունավետ հաղորդակցվելու և ընթացիկ հարցերը համակարգելու կարողություն։
- Միաժամանակ մի քանի ընթացիկ հարցերի հետևելու, առաջնահերթությունները ճիշտ սահմանելու և ժամկետները պահպանելու կարողություն։
- Անհրաժեշտության դեպքում ստանդարտ աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն։
- Ֆինանսական կամ իրավաբանական կրթությունը ցանկալի է և կդիտվի որպես առավելություն։